ԵԿՄ վարչության անդամ, ԲՀԿ-ական նախկին պատգամավոր Ռուստամ Գասպարյանը հայտարարել է, որ Հայաստանը գնում է դեպի կործանման, կանգնած է անդունդի եզրին, և այդ իրավիճակից ելքը կառավարության ղեկավարի փոփոխությունն է։ Առաջիկայում ԵԿՄ վարչության անդամը իր համախոհների հետ պատրաստվում է նախաձեռնությամբ հանդես գալ. «Եթե պատերազմի ժամանակ հրամանատարը չի արդարացնում իրեն, ապա այդ հրամանատարին հենց պատերազմի դաշտում, տեղում փոխել է պետք»:
«ՉԻ». Սա, իմիջիայլոց, փորձարկված տեխնոլոգիա է: Ուղղակի հիշեցնենք, որ 1999թ. հոկտեմբերի 27-ի ոճրագործությունից անմիջապես հետո Քոչարյանի հիմնական խնդիրներից մեկը դարձավ ԵԿՄ-ն ջարդելը, նրա և Մանվել Գրիգորյանի ազդեցությունը թուլացնելը, ինչի համար ստեղծեցին մի կոոպերատիվ շարժում, որը կոչվում էր Ազատամարտի վետերանների միություն (ԱՎՄ):
Այո, այն մարդը, որին իբր «հերոս» են համարում, Հայաստանում տարիներ շարունակ պայքարել է ազատամարտիկների և ԵԿՄ-ի դեմ: Ու իր կեղտոտ խաղերի մեջ ներքաշեց նաև Արկադի Տեր-Թադևոսյանին՝ Կոմանդոսին: Հետո՝ հոկտեմբերի 27-ի ոճրագործության մասնակիցներից մեկի հորեղբոր տղային:
Այս նույն կեղտոտ տեխնոլոգիան պատրաստվում են հիմա կիրառել: Այս անգամ էլ գտել են Ռուստամ Գասպարյանին: Դե, իր մտավոր ունակությունները չեն բավարարում հասկանալու համար, որ «տրյապկի» տեղ օգտագործելու են, հետո դեն նետեն: Հիմա որևէ մեկը հիշո՞ւմ է, թե որտեղ է այդ Ազատամարտի վետերանների միությունը: Մնացել է փշալարերից կախված: Օգտագործեցին, պրծան:
Այնպես որ, համարեք, որ իշխանությունների դեմ պատերազմում հերթական ճակատն են պատրաստվում բացել: