...

Գիշերը՝ մեզ բնական դաշնակից

Գիշերը՝ մեզ բնական դաշնակից

Այսօր հայտնի դարձավ, որ Ազգային ժողովի ԲՀԿ-ական նախկին պատգամավոր, ազատամարտիկ Ռուստամ Գասպարյանի որդին հայրենիքի սահմանները պաշտպանելիս զոհվել է, իսկ Ռուստամ Գասպարյանը ծանր վիրավորում է ստացել։ 

Նախնական տեղեկություններով, նախկին պատգամավորը և նրա որդին ավտոմեքենայով շարժվելիս են եղել, երբ նրանց հարվածել է թշնամու ԱԹՍ-ն:

Պետք է արձանագրել, ընդ որում՝ հերթական անգամ, որ ԱԹՍ-ները ամենամեծ կորուստն են հասցնում մեր զինված ուժերին, զինտեխնիկային, քաղաքացիական ենթակառուցվածքներին: Որքան էլ մեր ԶՈւ հակաօդային պաշտպանության միջոցները դրանք խոցում և ոչնչացնում են, սակայն ամբողջովին դրանց դեմն առնել այսօր խիստ բարդ է: Հենց այսօր նորից տեղեկություն ստացվեց, որ այդ ԱԹՍ-ները սավառնում են Կապանի գլխավերևում:

Հետևաբար, մինչև ԱԹՍ-ների դեմ պայքարի համար մեր հակաօդային ուժերը կհամալրվեն նորագույն և ավելի արդյունավետ զինատեսակներով, անհրաժեշտ է նվազագույնի հասցնել նրանց հասցրած վնասները: ԱԹՍ-ները վտանգ չեն ներկայացնում եղանակային վատ պայմաններում, մառախուղի, տեղումների ընթացքում, քանի որ վիզուալ պայմանները բացակայում են: Նույնկերպ դրանք չեն կիրառվում գիշերային ժամերին:

Այնպես որ, անհրաժեշտ է տեղաշարժման հստակ կանոններ մտցնել ոչ միայն առաջնագծում, այլև ընդհանրապես՝ սահմանամերձ բոլոր գոտիներում, դեպի Արցախ տանող ճանապարհներին: Մարդկանց, ավտոմեքենաների տեղաշարժը թույլատրել միայն գիշերային ժամերին, նույնը՝ առաջնագծում: Գիշերը այս պատերազմում մեր բնական դաշնակիցն է, և այն հնարավորություն կտա չեզոքացնել ԱԹՍ-ների արդյունավետությունը: 

ՎԱՐԿԱՆԻՇ

   1497 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ