...

Անգամ Շուշին իրենց չի կանգնեցնում

Անգամ Շուշին իրենց չի կանգնեցնում

28 տարի, իսկ նրանից 22 տարին առավել համառորեն փորձում էին համոզել, որ Հայաստանի քաղաքական ղեկավարությունը կապ չունի Շուշիի ազատագրման հետ, չի ցանկացել դա, և Շուշին ազատագրվեց միմիայն Քոչարյանի և Սարգսյանի կամքի շնորհիվ: Մեկ-մեկ էլ մի փոքր մեծահոգություն էին դրսևորում և նշում էին, թե Վազգեն Սարգսյանն էլ է մի փոքր օգնել:

Թվում էր, թե կա կարմիր գիծ, որը նրանք երբեք չեն հատի: Շուշիին սպառնացող վտանգը հենց այդպիսի կարմիր գիծ է: Բայց ինչի՞ ականատեսն ենք մենք երեկվանից դառնում: Հենց հնչեց Շուշիին սպառնացող վտանգի մասին լուրը, վերևում նշված երկու հոգուն սպասարկող քաղաքական գործիչները, ակտիվիստները և մեդիաները էլ ավելի ուժգնորեն սկսեցին հարվածել իշխանությանը:

Օրինակ` Արթուր Ղազինյանը անգամ հրապարակեց տեքստ, թե ինչ բառերով է Փաշինյանը ժողովրդին հայտնելու Շուշիի անկման մասին լուրը: Տեքստ, որը կարող է այս օրերին գրել Ալիևը՝ Թվիթերում կամ Հիքմեթ Հաջիևը՝ ֆեյսբուքում: Ոճային ոչ մի տարբերություն:

Այսինքն` փոխանակ հանդես գային կոչերով, որ պետք է համախմբվել, ամեն գնով պահպանել Շուշին, իրենց քաղաքական սատելիտների միջոցով փորձեցին մի հարված էլ կազմակերպել Երևանում:

Այս գործելակերպը լավագույնս բացահայտեց, թե նրանք որքան անկեղծ են նվիրված եղել Արցախի գոյապայքարին: Նրանք բացահայտեցին, որ կարևորել են միայն իրենց դերը այդ գոյապայքարում և որևէ նվիրվածություն չունեն Արցախին և մասնավորապես՝ Շուշիին: Հակառակ դրան, դեմ չեն օգտագործել անգամ Շուշիի հնարավոր անկումը իրենց քաղաքական ճղճիմ նպատակներին հասնելու համար:

Սեպտեմբերի 27-ից հետո սկսած Արցախյան պատերազմը և Շուշիի շուրջ վերջին մեկ օրվա զարգացումները մասնավորապես լավագույնս բացեցին այն մարդկանց աչքերը, որոնք ընկել էին վերոհիշյալ զույգի՝ 20 տարուց ավել տևած քարոզչական ծուղակը: Եվ հիմա շատերն են սկսել հասկանալ, թե ինչպես են իրենց խաբել:

Արիս Վաղարշակյան

ՎԱՐԿԱՆԻՇ

   1577 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ