...

Պարզ դարձավ թշնամու ստրատեգիական պլանը

Պարզ դարձավ թշնամու ստրատեգիական պլանը

Արդեն լրիվ բացահայտ է դառնում ադրբեջանցիների ռազմական ստրատեգիական պլանի էությունը: Նրանք փորձում են շրջափակման մեջ վերցնել Արցախը:

Հայաստանից Արցախ տանող երկու ճանապարհ կա՝ Լաչինը և Քարվաճառը: Պատերազմի առաջին օրը ԱԹՍ-ներով և հեռահար խոցման այլ միջոցներով նրանք գրեթե անպիտան դարձրին Քարվաճառի ճանապարհը: Սեպտեմբերի 29-ից այդ ճանապարհը արդեն չի օգտագործվում: Եվ ինչպես 90-ականներին, միակ ճանապարհը մնաց Լաչինը:

Պատահական չէ, որ նրանք գրեթե ոչ մի անգամ գրոհ չկազմակերպեցին Աղդամի կամ Մարտունու ուղղությամբ: Եվ նույնը հյուսիսում. նրանք ընդամենը անում են քայլեր, որպեսզի պահեն լարվածությունը և հայկական կողմը ստիպված լինի մեծաթիվ ռեսուրսներ պահել Մարտակերտի ուղղությամբ:

Ադրբեջանցիները այսօր և վաղը փորձելու են առաջանալ Ղուբաթլուի ուղղությամբ, որն իրենց հնարավորություն կտա կրակի տակ պահել Գորիս-Լաչին ճանապարհը: Սա իր հերթին կբերի մեծագույն դժվարությունների Արցախում գտնվող բանակի և ազգաբնակչության ռազմական և այլ կարիքները հոգալու առումով:

Պատահական չէ, որ Ալիևը սկզբունքորեն դեմ չէ Մոսկվայում բանակցություններ սկսելուն, բայց նրան մի քանի օր էլ է անհրաժեշտ, որպեսզի ստրատեգիական պլանն իրագործվի:

Հիմա պատերազմի ամենակարևոր պահն է: Կամ հայկական կողմին կհաջողվի հետ շպրտել թշնամուն և անվտանգ պահել ճանապարհը, կամ էլ թիրախավորելով ճանապարհը՝ ադրբեջանցիները կկարողանան հյուծել Արցախը:

Ամեն գնով պետք է պահել ճանապարհի անվտանգությունը և այդ դիրքերից նստել բանակցությունների սեղանին:

Արիս Վաղարշակյան

ՎԱՐԿԱՆԻՇ

   1445 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ