...

ԱՄՆ-ը գործուն լծակներ ունի

ԱՄՆ-ը գործուն լծակներ ունի

Ռուսաստանի և Ֆրանսիայի՝ հրադադարին ուղղված ջանքերից հետո եկավ Ամերիկայի հերթը: Առաջին երկուսը տապալվեցին, քանի որ այդպես ցանկացավ Ադրբեջանի սյուզերենը՝ Թուրքիան:

Հայ հասարակության մեջ կա մտայնություն, թե իբր առաջին երկուսն այնքան էլ շահագրգռված չէին հրադադարի հաստատմամբ և դրա համար էլ այն չպահպանվեց: Նույն վերաբերմունքը կա նաև Ամերիկայի դեպքում:

Բայց, ի տարբերություն առաջին երկուսի, Ամերիկան իր կամքը թելադրելու համար լուրջ առավելություն ունի:
Ադրբեջանի ռազմական զինանոցը լրջագույն կորուստներ է կրել, հարձակման համար ընդհանրապես ռեսուրսներ չունի: Պատերազմը շարունակելու համար անհրաժեշտ են համալրումներ, իսկ դա այս պահին կարող են անել մի քանի պետություններ՝ Թուրքիան, Ուկրաինան և Իսրայելը:

Եթե անգամ Էրդողանը կորցրել է իրականության զգացումը և որոշել է գնալ մինչև վերջ, ապա Ամերիկան լուրջ լծակներ ունի՝ ազդելու Զելինսկու և Նեթանյահուի որոշումների վրա: Այնպիսի լծակներ, որ չունեն Ռուսաստանը և Ֆրանսիան:

Եվ, ամենակարևոր հանգամանքը. զինանոցի համալրումները պետք է կատարվեն օդային ճանապարհով: Իսկ այդպիսի ճանապարհ է Վրաստանի օդը: Ճիշտ է, Վրաստանը պատերազմի առաջին օրվանից հայտարարում է, որ փակել է իր օդային տարածքը ռազմական փոխադրումների համար, բայց բոլորը գիտեն, որ դա միայն Հայաստանին է վերաբերում, մինչդեռ Թուրքիայից ու մնացած երկրներից ահռելի քանակությամբ զենք է փոխադրվում Բաքու:

Ռուսաստանը և Ֆրանսիան նույնպես գործուն լծակներ չունեն ազդելու Վրաստանի կառավարության որոշման վրա: Այլ է ԱՄՆ-ի պարագան: Եթե Միացյալ Նահանգները այս պատերազմում իսկապես հրադադար է ցանկանում, ապա տասնյակ լծակներ ունի ազդելու Վրաստանի վրա, որ նա փակի իր օդային տարածքը: Առաջիկա ժամերին կհասկանանք, թե որքան է Թրամփը իրապես շահագրգռված խաղաղություն հաստատելու տարածաշրջանում:

Արիս Վաղարշակյան

ՎԱՐԿԱՆԻՇ

   1316 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ