...

Հրադադարի տեմպը

Հրադադարի տեմպը

ԱՄՆ-ում Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված հրադադարի պայանավորվածությունը գործեց ընդամենը 45 րոպե:

«ՉԻ». Սա հուսադրող է: Ռուսաստանի միջնորդությամբ ձեռք բերված հրադադարը գործեց 2 րոպե: Ֆրանսիայի միջնորդությամբ ձեռք բերված հրադադարը գործեց 20 րոպե: Իսկ հիմա՝ մի ամբողջ 45 րոպե:

Ուրեմն, պետք է տեմպը չթուլացնել և շաբաթը գոնե երկու անգամ ռեժիմով հրադադար հաստատել: Օրինակ, հիմա էլ Իրանի միջնորդությամբ: Հետո՝ Գերմանիայի, Նորվեգիայի, Կանադայի, նույնիսկ՝ Հարավային Կորեայի: Ու այդպես շարունակ, մինչև հրադադար հաստատելուց հետո առաջին խախտումն արձանագրվի մի 2 տարի հետո:

Իսկ ընդհանրապես, երբ հրադադար է հաստատվում, բայց չի արձանագրվում, թե ով պետք է հրադադարի ռեժիմը վերահսկի, ինչ ուժեր, որ երկրներից, այդ դեպքում հրադադարի ռեժիմը միայն թղթի վրա է գործում, կամ էլ կախված է բացառապես հակամարտող կողմերի կամքից:

ՎԱՐԿԱՆԻՇ

   743 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ