...

Պրոպագանդայի հերթական գլուխգործոցը

Պրոպագանդայի հերթական գլուխգործոցը

Նրանք, որոնք մինչև պատերազմն էլ էին հետևում ադրբեջանական քարոզչամեքենայի աշխատանքին, մշտապես հիացել են այնտեղ ծնվող գոհարներով: Բայց պատերազմը մի նոր, անհավանական բարձունքի բերեց թշնամու պրոպագանդան:

Հորինել են եզդիների երևակայական շեյխի, նրա անունից նամակ գրել Թրամփին, թե իբր հայերը ճնշում են եզդիներին, սա հայերի հայրենիքը չէ, և ընդհանրապես պետք է ստեղծել նոր պետություն՝ Եզդիաստան:

Ամենայն հավանականությամբ նստել մտածել են, թե ինչպես հակադարձեն Արցախի խորհրդարանի կոչին՝ ուղղված Ադրբեջանում ապրող ազգային փոքրամասնություններին, և եկել են նման որոշման: Բայց ամենազավեշտալին նամակին կից Էլեկտրիկ Երևանից վերցված լուսանկարն է: Փաստորեն, էլեկտրաէներգիայի դեմ պայքարող երիտասարդները եզդիական պետություն ստեղծելու գաղտնի մտադրություն են ունեցել:

Այսպիսի քարոզչությունը կամ հակաքարոզչությունը վկայում է միայն մեկ բանի մասին: Իշխանությունները համոզված են, որ իրենց ազգաբնակչության մեծամասնությունը անգրագետ է, զրո պատկերացում ունի Հայաստանի մասին և կարելի է ցանկացած սուտ մատուցել՝ առանց մտահոգվելու, որ կբացահայտվի:

Ադրբեջանի իշխանություններին մնում է անել այնպես, որ ռազմաճակատից տուն չվերադառնան այն զինվորները, որոնց դեմ կռվում էին Հայաստանի եզդիական համայնքներից կազմավորված ջոկատները: Ամբողջովին կփլուզվի միֆը, թե եզդիները չեն ցանկանում կռվել:

ՎԱՐԿԱՆԻՇ

   1092 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ