...

Խորհելու առիթ

Խորհելու առիթ

«Հայաստան» համահայկական հիմնադրամի համար հանգանակած գումարն անցավ 150 միլիոն դոլարի սահմանագիծը: Նվիրատվություններ են արվել աշխարհի 73 երկրներից:

Եվ այսպես. հանգանակած գումարների 45.3 տոկոսը ԱՄՆ-ից է: Երկրորդ տեղում Հայաստանն է՝ 33.3 տոկոսով: Այսինքն՝ ուղիղ 50 միլիոն դոլարը հանգանակվել է Հայաստանից:

Երրորդ տեղում Ռուսաստանն է՝ 10.7 տոկոսով, չորրորդում Ֆրանսիան՝ 2.9 տոկոսով:

Ռուսաստանում երկու միլիոնից շատ հայ է ապրում: Ինչ-ինչ պատճառներով նրանք այսօր դուրս չեն գալիս փողոցներ ու չեն բարձրաձայնում թշնամու վայրագությունների մասին: Այդ երկրի քաղաքական համակարգը ուրիշ է, և շատ բան հասկանալի լինելով՝ պետք չէ մեղադրել մեր հայրենակիցներին: Բայց ոչ ոք նրանց չէր կարող խանգարել գումար ուղարկել հիմնադրամին:

Պետք է նաև հաշվի առնել, որ Ռուսաստանից փոխանցված 15 միլիոն դոլարի մեջ է մտնում Սամվել Կարապետյանի երեք միլիոնը և Ռուբեն Վարդանյանի մեկ միլիոնը:

Այսինքն՝ Ռուսաստանում ապրող յուրաքանչյուր հայ փոխանցել է մոտովորապես 4-5 դոլար:

Ֆրանսահայերը, ի տարբերություն ռուսաստանահայերի, պայքարում են Արցախի իրավունքների համար: Բայց շուրջ 400 հազարանոց համայնքը անգամ 4 միլիոն եվրո չի փոխանցել հայրենիքին: Այսինքն՝ յուրաքանչյուրը մեկ եվրո է փոխանցել:

Սա ոչ թե հանդիմանություն է, այլ իրերի իրական վիճակ, որը պետք է խորհելու տեղիք տա:

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ