...

Երբ կդիմեն ՀԱՊԿ-ին

Երբ կդիմեն ՀԱՊԿ-ին

Այսօր առավոտյան, ժամը 10:00-10:15 սահմաններում, հերթական անգամ խախտելով հրադադարի ռեժիմը, ադրբեջանական կողմը անօդաչուներով (որոնցից մեկը ընկել է ՀՀ տարածքում) և հրթիռահրետանային միջոցներով հրետակոծել է ՀՀ հարավային սահմանի Իրանի հետ հատման կետի հայկական սահմանապահ ուղեկալի դիրքերը:

Արձանագրելով հրադադարի ռեժիմի հերթական խախտումը և ՀՀ պետական սահմանի հրետակոծությունը, ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարում է, որ ստիպված է լինելու պատասխան հարվածներ հասցնել ադրբեջանական ուժերի ուղղությամբ:

«ՉԻ». Այս հայտարարությունից անմիջապես հետո երկրի ռազմաքաղաքական ղեկավարությունը պետք է դիմի ՀԱՊԿ-ին: Սա այսուհետ ազգային անվտանգությանը սպառնացող կոնկրետ վտանգ է և քաղաքական հաշվարկները, հետպատերազմյան քաղաքական հեռանկարները պետք է մղվեն հետին պլան:

Եթե խոսվում է, որ կան խրամատից փախչողներ, բժշկի կեղծ տեղեկանքով զորակոչվելուց խուսափողներ, պետք է նաև հասարակության համար հստակ լինի՝ դաշնակիցներին դիմել են, թե ոչ, ինչ պատասխան են ստացել, և ըստ այդմ՝ հետևություններ արվեն:

Միայն ֆեյսբուքյան ստատուսները, թե Սյունիքի դարպասները փակ են, այլևս բավարար չեն:

ՎԱՐԿԱՆԻՇ

   1409 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ