...

Պատերազմում պարտության հիմքերը դնողների մասին

Պատերազմում պարտության հիմքերը դնողների մասին

Քաղաքագետ Արմեն Վարդանյանն իր էջում գրել է. «Ոնց հասկանում եմ էս ընտրությունների Kinder Surprise-ը ՀԱԿ-ն ա լինելու: Ֆեյսբուքում ու դրանից դուրս բավականին մեծ ընտրազանգված Հայ Ազգային Կոնգրես ա ընտրելու: Պապին մի քիչ էլ ընտրարշավի ժամանակ գազ տա, Կոնգրեսը ոչ միայն կանցնի ԱԺ, այլ նաև ծանրակշիռ ներկայություն կունենա գալիք խորհրդարանում»:

«ՉԻ». Քաղաքագետի խոսքը չենք մեկնաբանում: Տեսակետ է, հայտնել է: Ճիշտ է ասում, թե սխալ, կյանքը ցույց կտա:

Մեր ուշադրությունն այլ բան գրավեց. որ այս ստատուսի տակ մի քանի քոչարյանական կամ սերժական դեմքեր մոտավորապես այսպիսի արձագանքներ էին թողել. «Ուզում ես լույս, ջուր, գազ չլինի՞», կամ՝ «որ էլի մթի մեջ հայտնվե՞նք»:

Երբ Տեր-Պետրոսյանն ասում էր, որ միայն Նիկոլը չէ արցախյան պատերազմում պարտության պատասխանատուն, մյուս պատասխանատուներին այստեղ պետք է փնտրել:

Երբ 25 տարի շարունակ քոչարյանա-դաշնակցական ուժերը՝ նրանց դամ պահող մտավորական կոչեցյալների հետ միասին, նսեմացնում էին մեր նորանկախ Հայաստանի ամենափայլուն էջերը, ոտնատակ տալիս, հայհոյում, երբ հաղթանակի տարիները որակում էին մթի ու ցրտի տարիներ, դրանով 2020թ. պարտության հիմքերն էին դնում: Որովհետև եթե քո իսկ հաղթանակների արժեքը փոշիացնում ես, այն չես արժևորում, ինչպես հարկն է, ապա ստացվում է, որ դու արժանի չէիր այդ հաղթանակներին: 

25 տարի շարունակ հանրության գիտակցության մեջ սերմանել են ատելություն՝ այդ հաղթանակների և դրանց ճարտարապետների նկատմամբ, թունավորել մարդկանց գիտակցությունը, այլասերել այդ տարիների պատմությունը՝ դրանք հեղեղելով տգիտությամբ, ստով և կեղծիքով, հետապնդել: Ու տարիներ շարունակ նաև Նիկոլն է սնվել այդ քարոզչությամբ, իր ուղեղում պահեստավորել քոչարյանա-դաշնակցական տգիտությունն ու կեղծիքները: Ու որ ասում ենք՝ Նիկոլն իրականում Քոչարյանի կամ դաշնակների հոգեզավակն է, նաև սա նկատի ունենք: Որովհետև ձեր գաղափարներով է առաջնորդվել, ձեր քարոզչական սնունդն է կերել, ու արել է այն, ինչ դուք պիտի անեիք: 

Եվ ինչպես դաշնակները, Քոչարյանը, այնպես էլ՝ Փաշինյանը, մի գրամ պատասխանատվություն չեն զգում այս աղետալի պարտության համար: 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   509 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ