«Մասնակցելու ենք և հաղթելու»,- այսպես է Ռոբերտ Քոչարյանը պատասխանել հնարավոր արտահերթ խորհրդարանական ընտրություններին իր հնարավոր մասնակցության հարցին:
«ՉԻ». Էլ ինչո՞ւ էիք տարիներ շարունակ մեր գլուխն արդուկում, թե Քոչարյանը առողջ ապրելակերպ է վարում, չի չարաշահում ալկոհոլը և այլն:
Երկու օր առաջ գրել էինք, որ Սեմյոն Պեգովը թթի օղու չարաշահման արդյունքում է Քոչարյանին 46 տոկոս ձայն նվիրել: Ամենայն հավանականությամբ Պեգովը միայնակ չի խմել այդ օղին: Քոչարյանը նրան ոչ միայն նվիրել է այդ օղին, այլ նաև համտեսել նրա հետ:
Մասնակցելու առումով բան չունենք ասելու. գործող իշխանությունն ամեն ինչ արեց, որպեսզի քաղաքական դիակները վերակենդանանան: Բայց հաղթելու առումով Սեդրակիչը չափազանցնում է:
Քոչարյանը պետք է քիչ լսի շրջապատին, որոնք, լուծելով իրենց սոցիալական խնդիրները, նրան համոզում են, թե զգալի վարկանիշ ունի: Ընտրությունները տեղի չեն ունենալու միայն «աջարակիցների» շրջանում: Հայաստանի բնակչությունը, փառք աստծո, դեռ ավելին է, քան 2 հազարը: