...

Թթի օղին մի չարաշահիր

Թթի օղին մի չարաշահիր

Wargonzo-ի Սեմյոն Պեգովը հարցում է անցկացրել և պարզել, որ Հայաստանի քաղաքացիների 46 տոկոսը Ռոբերտ Քոչարյանին են տեսնում երկրի առաջնորդի կարգավիճակում, իսկ 14 տոկոսը՝ փեսա Միշիկին:

«ՉԻ». Փաստորեն Քոչարյանը և փեսան իրար հետ 60 տոկոս ձայն ունեն: Ինչպես Դյումայի հայտնի ստեղծագործության մեջ է ասվում՝ Галантерейщик и Кардинал - это сила!:

Բա Պեգով ջան, քեզ հարց տվե՞լ ես՝ եթե այդքան ձայն ունեն, ինչո՞ւ են զզվում արտահերթ ընտրություններից, զզվում այնպես, ինչպես թուրքը խոզի մսից:

Պատերազմի ժամանակ Պեգովն ասում էր՝ հաղթելու ենք: Հիմա հասկանալի է, թե ինչ նկատի ուներ: Նկատի ուներ, որ Քոչարյանը և Միշիկը հաղթելու են: Հաղթելը որն է, ջախջախելու են:

Ինչևէ, խորհուրդ ենք տալիս Պեգովին չչարաշահել Արցախից տարած թթի օղին: Այն շատ վտանգավոր է դառնում, երբ չափի մեջ չես խմում: Հիմար վիճակի մեջ կարող ես հայտնվել, մոտավորապես այս հարցման պես:

ՎԱՐԿԱՆԻՇ

   1302 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ