...

Վերջին 15 տարիներին ինչո՞վ եք զբաղվել

Վերջին 15 տարիներին ինչո՞վ եք զբաղվել

Միքայել Մինասյանը ֆեյսբուքյան էջում գրում է․

«Նիկոլի հրամանով ուժայիններն այսօր անմարդկային ձևով նսեմացրել են Գորիսի փոխքաղաքապետ Մենուա Հովսեփյանին. թքել են վրան, ծեծել: Եվ այդ ամենը ձայնագրել են, որպեսզի գլխավոր վիժվածքի սիրտը սփոփվի։
Ես հրապարակավ խոստանում եմ երկու բան՝

- Չեմ խնայելու ջանք և միջոց, որ գտնեմ այս ամենն իրականացնողներին: Բոլոր նրանք, ովքեր ունեն տեղեկություններ թքողի, ծեծողների, նսեմացնողների և գործը կարողների մասին, խնդրում եմ ուղարկել ինձ՝ անձնական նամակի միջոցով: Բոլորի հետևից գնալու ենք: Իսկ պատվիրատուի մասով ամեն ինչ պարզ է, հասցեն՝ նույնպես։

- Այսօրվա վայրագության կազմակերպիչների ու իրագործողների վրա չեն թքելու, չեն նսեմացնելու, որովհետև Հայաստանում հաստատվելու է ժողովրդավարություն, իսկ նրանք պարզապես չեն ներվելու։

Հայաստանն իր բոլոր խնդիրներով և դժվարություններով 2018 թվականից կիսաժողովրդավարական երկրից քայլ առ քայլ դարձավ «կիսադիկտատուրա», իսկ երեկվանից արդեն պաշտոնապես հաստատվեց դիկտատուրա, երբ ինքնասիրություն չունեցող վիժվածքի հրամանով սկսեցին նսեմացնել մարդու արժանապատվությունը և նրան ուղարկել տեսագրությունը:

Հ.Գ. Պատմությանը նման բազմաթիվ դեպքեր են հայտնի:

Մուհամադ Քադաֆին ստիպում էր, որ իր քաղաքական հակառակորդներին տանջելիս գաղտնի ոստիկանությունը տեսանկարահանի և երեկոներն անցկացնում էր դրանք նայելով։

Նիկոլայ Չաուշևսկուն լսում էր իր հրահանգով տանջամահ արվողների տառապանքների ձայնագրությունները և դրանք անվանական պահում էր իր արխիվում։

Հիշո՞ւմ եք ինչպես ավարտեցին նրանք: Լավ հիշե՜ք»:

«ՉԻ». Արձագանքելուց առաջ ամեն դեպքում ավելորդ չհամարեցինք ևս մեկ անգամ ստուգել, թե որ թվականին է ծնվել Մինասյանը և ինչով է զբաղվել վերջին 15 տարիներին:

Տեքստը կարդալիս կարող է տպավորություն ստեղծվել, որ սույն անձն իր ամբողջ գիտակցական կյանքը անց է կացրել մարդու իրավունքների պաշտպանությամբ, եղել է դիսիդենտ, իսկ հիմա արտաքսված է:

Առաջին անգա՞մ եք լսում, որ իրավապահները բռնություն կարող են կիրառել ձերբակալվածի հանդեպ: Այդ ի՞նչ երջանիկ անհայտության մեջ եք ապրել, որ առաջին անգամ եք լսում ու զայրանում: 2008 թվականին Սերժ Սարգսյանը, նրա ընկերը ու նրանց իրավապահ համակարգը այնպիսի վայրագություններ իրականացրեցին, որոնցից կփշաքաղվեր անգամ «Կուշտունիցան»:

Պատմական ակնարկներ անելուց առաջ ավելի լավ կլիներ՝ որպես օրինակ հիշատակեիք Ձեր աներոջը: Փաշինյանին բացատրեիք, որ իրավապահ համակարգի անմնացորդ նվիրումը, քաղաքական հակառակորդների հանդեպ բռնությունները երբեք որևէ լավ բանով չեն ավարտվում: Նվազագույնը՝ մի օր ժողովուրդը ոտքի է կանգնում ու տոտալ մերժում է բռնություններ կիրառողներին:

Հ.Գ. Մի մոռացեք, որ ապրում եք Ռուսաստանում, իսկ այդ երկրի ղեկավարությունը գտնում է, որ Քադաֆիին տապալելը մեծագույն հանցագործություն էր: Համեմատականներ զգույշ անցկացրեք, դեպորտ կանեն, շատ անհարմար վիճակում կհայտնվեք:

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ