...

Պատերա՞զմ, թե՞ խաղաղություն. խենթանալու պահը

Պատերա՞զմ, թե՞ խաղաղություն. խենթանալու պահը

Երևի ժամանակն է, որ նոր հոդված հրապարակվի. «Պատերազմ, թե խաղաղություն. խենթանալու պահը»: Լրջանալ առայժմ չի ստացվում, գոնե խենթանալու ուղին ցույց տան, հանգիստ գժվենք, էս խենթանոցից պրծնենք: Ուզում է, իրար մորթեն, ուզում է՝ իրար շինեն, արյունը խմեն, իրար դույելի հրավիրեն, զավակ ու փեսա փոխանակեն գերիների հետ, մեր համար մեկ կլինի, զատո ծանր չենք տանի, ինֆարկտից չենք մեռնի, դարդ չենք անի: 

Թե չէ, էս ի՞նչ ա: Իրականում սա գժանոց էլ չի ախր: Մենք երբևիցե չենք լսել, որ հոգեբուժարանում մի հիվանդը մյուսին ասի՝ ես քեզ շինելու եմ: Սուսիկ-փուսիկ մարդիկ են, որոնց դեղեր են տալիս, հանգստացնում: Հա, մեկ-մեկ, երբ նոպաները բռնում է, սկսում են զառանցել, թե բա ազգի փրկիչ եմ, ազգի հերոս, Շուշին եմ թաքուն գրավել, Կուշտունիցայի ռոք-օպերան եմ լսել, պարտված պատերազմում իրենց հաղթող են համարում, հիվանդանոցի բժիշկներին փորձում են փոխանակել հարևան սուպերմարկետի պեչենու հետ, իրենց խելագար լինելու համար մեղադրում նախնիներին՝ մինչև ապուպապի պապու պապը: Նման դեպքերում պիտի շուտ դեղ սրսկես, էն երկար թևերով խալաթը հագցնես, անմիջապես կդինջանան: 

Իսկ մեր մոտ ոչ մեկին չեն սրսկում: Արդյունքում էս գժանոցը ավելի արագ է տարածվում, քան կորոնավիրուսը: 

Միայն մի օրվա մեջ, տեսեք, թե ինչ մտքեր են հնչել այս քարոզարշավի ընթացքում: Էն, որ մեկնաբանելու բան էլ չկա: 

  • Առաջին պատերազմի հաղթանակը մսխեցինք, բայց նահատակների արյունը մսխելու իրավունք չունենք. Նիկոլ Փաշինյան
  • Թքեմ ձեր վրա, եթե որևէ մեկը գնալու է Նիկոլ ընտրի. Հրանտ Բագրատյան
  • Ընտրություններից հետո լինելու են քաղաքական վենդետաներ. Նիկոլ Փաշինյան
  • Իրականում մենք դրախտում ենք ապրում. Նիկոլ Փաշինյան
  • Ասել եմ՝ դրանց սաղին բռնելու եմ, շինեմ. Նիկոլ Փաշինյան
  • Եթե ինքդ կեղտի մեջ ես, մյուսներին էլ կեղտի մեջ քաշես, որպեսզի ավելի լավ չերևան. Ռոբերտ Քոչարյան
  • Այսօր Արցախի հարցը լուծելու համար ավելի շատ հնարավորություններ եմ տեսնում, քան 4 տարի առաջ. Նիկոլ Փաշինյան
  • 12 օր էլ առանց աշխատանքի մնացեք, էդ սաղ մենք կփոխհատուցենք. Վահե Հակոբյան
  • Իսկ գուցե Աստված երես է թեքել մեզանից. Նիկոլ Փաշինյան
  • 24 ժամ եմ տալիս, թող մի փաստ ներկայացնի. չներկայացրեց՝ մորթելու եմ. Սերժ Սարգսյան
  • Պատրաստվեք քաղաքացիական վրեժի, անելու ենք ամենադաժան վենդետաները. Նիկոլ Փաշինյան
  • Ռոբի՛կ, դու ոչ մի բան ես: Ոչնչություն ես: Դու տղա չես, դու տղամարդ չես, եթե տղամարդ ես, ես քեզ հրավիրում եմ բանավեճի: Ուզում ես՝ զենքով արի, ես քեզ խոսքով կոչնչացնեմ, մեյդդ կփռեմ գետիններին: Ասա ժամը և տեղը, վերցրու ուզածդ զենքը, նշանակիր, և ես գալու եմ ժողովրդի հետ, մենք քեզ սատկացնելու ենք. Նիկոլ Փաշինյան
  • Թալինում ասել եմ: Կամերան հլը էն կողմ տար: Ասել եմ՝ դրանց սաղին բռնելու եմ, շինեմ. Նիկոլ Փաշինյան
  • Աշոտիկը թիկնապահներով, դեղի տակ Երևանի կենտրոնում պիվա է ծախում. Միքայել Մինասյան 
  • Այ դուրսպրծուկ, դու էդքան չկաս, որ իմ որդուն ասես Աշոտիկ, մետրուկեսանոց մերժված. Նիկոլ Փաշինյան

Ու սա՝ մի օրվա ընթացքում:

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ