...

Ստիպված «բոչկա» է գլորում Սերժի ու Միշիկի ուղղությամբ

Ստիպված «բոչկա» է գլորում Սերժի ու Միշիկի ուղղությամբ

Ռոբերտ Քոչարյանը հայտարարել է, որ ճիշտ չի համարում Որոտանի ՀԷԿ-երի կասկադի վաճառքը: «Վաճառելով Որոտանի կասկադը՝ զրկվեցինք գնագոյացման վրա ազդելու հնարավորությունից»,- ասել է նա։

Հայաստանի էներգահամակարգի մոտ 10 տոկոս հզորությունն ապահովող Որոտանի կասկադը 2015-ին վաճառվել է ամերիկյան «Քոնթուր գլոբալ» ընկերությանը։

«ՉԻ». Մի կողմից, սա կոչվում է «բոչկա» գլորել Սերժ Սարգսյանի և Միքայել Մինասյանի ուղղությամբ, քանի որ Որոտանի կասկադը իրենց օրոք է վաճառվել:

Բայց գիտե՞ք, թե Քոչարյանն ինչի է հենց Որոտանի կասկադի մասին խոսում: Որովհետև դա Հայաստանի միակ խոշոր և ստրատեգիական նշանակության օբյեկտն է, որն ինքը չի վաճառել: Ավելին, Որոտանի կասկադը գոնե վաճառվել է, իսկ Քոչարյանը Հայաստանի ամբողջ գազաէներգետիկ համակարգը պարզապես հանձնել է, նվիրել է: Մեծ մասը՝ պարտքերի դիմաց, որոնք հենց ինքն է կուտակել:

«Հայգազարդը», ատոմակայանը, Հրազդանի ՀԷԿ-երի կասկադը, գազախողովակաշարերը, ինչ կա-չկա հանձնել է՝ պետությանը պատճառելով սոսկալի վնասներ: Այնպես, ինչպես կապիտուլյանտներն են հանձնում. հանձնելուց հո միայն տարածքներ չե՞ն հանձնում: Հանձնում են նաև երկրի հարստությունը, ազգային գույքը, ունեցվածքը: 

Դրա համար էլ ծպտուն չի հանում Հայաստանի գազաէներգետիկ համակարգի փոշիացման մասին: Ու ստիպված միայն Որոտանից կարող է խոսել:

ՎԱՐԿԱՆԻՇ

   1246 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ