...

Պետք է քրգործ հարուցել բոլոր նախկին ղեկավարների նկատմամբ

Պետք է քրգործ հարուցել բոլոր նախկին ղեկավարների նկատմամբ

Այսօր՝ դեկտեմբերի 7-ին, Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը հրավիրել էր խորհրդարանական լսումներ, որտեղ ելույթ է ունեցել նաև ԳԽ և ԱԺ նախկին պատգամավոր Հրանտ Խաչատրյանը

«Նիկոլի մասին մեկ բան կասեմ. հիմա բոլորը գտել են մի հարմար դավաճան և բոլոր մեղքերը փորձում են բարդել նրա վրա: Ասում են` խաբել է մեզ. ինձ ոչ ոք չի խաբել:

30 տարի առաջ դավադրություն է տեղի ունեցել հայ ժողովրդի ազգային շահերի նկատմամբ: Հայաստանին վերամիավորված Արցախը անջատվել է Հայաստանից: Այս պատերազմը դավադիր էր. ով չգիտի` տգետ է, ով գիտի, բայց չի ասում` վախկոտ է: Արցախը Հայաստանի անբաժան մասն է, թե՞ Նիկոլը դրանում է ձեզ խաբել»:

«ՉԻ». Քանի դեռ այս գժանոցը շարունակվում է, մեզ լավ բան չի սպասվում: Մեր մեջ ասած, կարող է ճիշտը գժանոցում հայտնվելն է: Մի երկու բան սրսկեն, ներվերդ հանգստանա, չորս պատերի մեջ, հանգիստ, ապահով, ոչ քաղաքականությունը կհետաքրքիր, ոչ էլ՝ դրսում մնացած գժերի զառանցանքները:

Էս Նիկոլ Փաշինյանի թազա տրենդի շարունակությունն է: Նիկոլն ասում է. դե, ի՞նչ անեի, 25 տարի Ղարաբաղի հարցը ձախողել են, բան չեն արել, հազար ու մի մունդառ փաստաթուղթ են ստորագրել, սաղ գցեցին իմ վրա, ես էլ տակից չկարողացա դուրս գալ: Մեղավորը բոլոր նախկիններն էին: 

Հիմա այս Հրանտ Խաչատրյանին բերել են խորհրդարան, որ այդ տրենդը շարունակի: Սա տվեց անցավ Նիկոլ Փաշինյանին: Պարզվում է, ամեն ինչ սկսվել է 30 տարի առաջ: Մի մեծ, շաաա՜տ մեծ դավադրություն է եղել: Լավ է, չասաց, որ այդ դավադրությունը հատուկ Նիկոլի դեմ է կազմակերպվել: 

Այս տեմպերով շարունակվի, պատերազմի իրենց կապիտուլյացիայի համար մեղավոր են հանելու ոչ միայն Սերժ Սարգսյանին, Ռոբերտ Քոչարյանին, Լևոն Տեր-Պետրոսյանին, այլ նաև Կարեն Դեմիրճյանին, որ նա ջեբում չի պահել Ղարաբաղը, Անտոն Քոչինյանին, որ նա 1966 թվին Բրեժնևին չի համոզել Ղարաբաղը միացնել Հայաստանին: Պակասը չէին նաև Աղասի Խանջյանն ու Ալեքսանդր Մյասնիկյանը. մատը մատին չտվեցին, որ մինչև Հիտլերի հարձակումը լուծեն Ղարաբաղի հարցը: 

Տակն ո՞վ մնաց. Վուդրո Վիլսոնն ու Վլադիմիր Լենինը: Սրանց նկատմամբ ընդհանրապես պետք է քրեական գործ հարուցել, որ փոզմիշ արեցին հայկական հարցը ու դավադրությամբ սարքեցին հայ ժողովրդի գլխին: Նիկոլի ինադու: 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   977 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ