...

Թարգմանության դժվարությունները

Թարգմանության դժվարությունները

«Պուտինն էլ է ասում՝ Արցախը հռչակեք ՀՀ տարածք, մենք գանք օգնենք, էլ ո՞նց ասի, որ հասկանանք»:

Նման տեսակետ է հայտնել ԱԺ նախկին պատգամավոր, ՍԻՄ կուսակցության նախկին նախագահ Հրանտ Խաչատրյանը՝ Iravaban.net-ի հետ զրույցում:

«ՉԻ». Փաստորեն Ռուսաստանի ԱԳՆ-ն պատասխանել է Հայաստանի վարչապետին, իսկ Պուտինը հարկ է համարել առանձին նամակ գրել Հրանտ Խաչատրյանին, որովհետև դժվար թե տառաճանաչ որևէ մեկը նման հետևություն աներ ԱԳՆ-ի պատասխանից:

Հետաքրքիր է, եթե Արևմտյան Հայաստանն էլ ճանաչենք, չե՞նք կարող Ռուսաստանին ստիպել, որ գա պաշտպանի նաև մեր այդ պատմական հավակնությունը: Խաչատրյանը ճիշտ կանի միայն իրեն հասու միջոցներով հարցնի Պուտինին: Գուցե Ռուսաստանի ղեկավարն ասի՝ իհարկե Հրանտ ջան, մենակ չմոռանանք նաև Կիլիկիան:

Ամեն դեպքում խորհուրդ կտանք պարոն Խաչատրյանին նման լուրջ նամակագրությունը չթարգմանի «Գուգլ թրանսլեյթի» միջոցով: Ինքը լուրջ գործընթացների մեջ է, լուրջ նամակագրություններ ունի, պետք է մեկին գործի ընդունել, որ մի քիչ ռուսերեն է հասկանում:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1258 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ