...

Փողին մուննաթ

Փողին մուննաթ

«Քոչարյանը շատ լավ դիրքեր ունի պայքարը սկսելու համար: Շատ բան կախված կլինի այն բանից, թե ինչ գործողությունների պլան կառաջարկի Հայաստանի երկրորդ նախագահը: Ինչ ժամկետներ, ինչպիսին կլինեն թիմի անդամները: Աշխատանքը մեծ է: Բայց այժմ ամեն բան կախված է Քոչարյանից: Միայն նրանից»:

Վերլուծության հեղինակը հայտնի պրոպագանդիստ Արամ Գաբրելյանովն է:

«ՉԻ». Այն, որ Հայաստանը հայտնվել է շատ վատ վիճակում, դեռ չի նշանակում, որ Քոչարյանը լավ դիրքեր է ձեռք բերել: Ժողովուրդը Գաբրելյանովի նման մեծ հոնորարներ չի ստանում, որպեսզի մոռացության մատնի, թե նաև ում պատճառով է երկիրը հայտնվել այս վիճակում: Պրոպագանդիստը շախմատը խառնել է թղթախաղի հետ և կարծում է, թե կարևորը բլեֆն է:

Գաբրելյանովը թիմի անդամներին էլ թող երկար չփնտրի. բացի «Դատալեքս» համակարգը, տեսնի, թե ում վրա են հարուցված քրեական գործեր կոռուպցիայի, յուրացման, պետական միջոցների վատնման մեղադրանքներով, և մոտավորապես կպատկերացնի, թե ովքեր են լինելու Քոչարյանի թիմը:

Ինչ վերաբերում է աշխատանքին. այն իսկապես ահռելի է: Պետք է հասարակության յուրաքանչյուր անդամի համոզել, որ 1998-2008 թվականներին ինքը հիպնոսի տակ է եղել և չի հասկացել, թե ինչ հրաշք պետություն էր կառուցում Մարտի 1-ի գլխավոր ամբաստանյալը:

Իմիջիայլոց, Գաբրելյանովը, որը մշտապես խոսում է ԽՍՀՄ-ի կարոտախտի, ռուսական կայսրության շահերի մասին, պետք է անհանգստանա, որ Քոչարյանը բարձրաձայնում է Հայաստանի՝ Ռուսաստանի պրոտեկտորատ դառնալու մասին: 

ՎԱՐԿԱՆԻՇ

   1773 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ