...

Քաղաքական դաշտը՝ մարտի 8-ի մասին

Քաղաքական դաշտը՝ մարտի 8-ի մասին

Ներկայացնում ենք քաղաքական ուժերի և գործիչների մեկնաբանությունները՝ Մարտի 8-ի կապակցությամբ:

Տիգրան Խզմալյան. Մարտի 8-ը իմպերիալիստական Ռուսաստանի պարտադրած տոնն է, որը մենք չենք ընդունելու երբեք: 
Դավիթ Շահնազարյան. Ես ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ կանայք հանցավոր անգործություն են դրսևորում՝ հանդուրժելով տղամարդկանց դավաճանությունները:
Արթուր Վանեցյան. Չեմ շնորհավորելու այդ տոնը: 
Ռոբերտ Քոչարյան. Իմ պաշտոնավարման տարիներին տասնյակ հազարավոր տղամարդիկ մեկնում էին Ռուսաստան՝ ռուս աղջիկներին ինտեգրվելու համար: Հանուն հայրենիքի կարելի է նաև բռնի ճանապարհով կանանց ինտեգրվել:
Ալեն Սիմոնյան. Նախկին իշխանությունները մեզանից թաքցրել էին այն փաստը, որ մարտի 8-ին ծաղիկների գները կտրուկ բարձրանում են: 
Վազգեն Մանուկյան. Մարտի 8-ն իմ ամենասիրելի տոներից մեկն է, քանի որ դրա մեջ ռոմանտիզմ կա: Չեմ ուզում այս տոնի առթիվ խոսել 1996 թվականի կեղծված ընտրությունների մասին: 
Հրայր Թովմասյան. Երեկ ԵԽ-ի նախագահի քարտուղարուհին մուտքագրել է իմ շնորհավորական ուղերձը և խոստացել է ամենասեղմ ժամկետներում այն քննարկման դնել: 
Գագիկ Ծառուկյան. Կանանց համապատասխան տոներն ու տեղերը մենք չպիտի մոռանանք, երբ ասում ենք, որ կինը պտի գեղեցիկ լինելով, ուրեմն մի բան գիտի, մանավանդ, որ առանց դրա հնարավոր չէ կյանքը:
Էդմոն Մարուքյան. Մենք առաջարկել էինք, որ մարտի 8-ը արտահերթ նշվի, որպեսզի տղամարդկանց պահանջները վերջապես բավարարվեն ու շարժվենք առաջ: 
Տիգրան Ավինյան. Տոնը՝ տոն, բայց չպետք է մոռանալ կանանցից տարածություն պահելու կարևոր կանոնի մասին: Կոչ ենք անում առայժմ միայն օնլայն ձեռ գցել կանանց: 
ՀՅԴ. Դաշնակցութեան սկզբունքն է, որ «ազգային կնոջը կողմ ըլլալով, կուսութեանը դեմ կըլլա»:
Սերժ Սարգսյան. Բաղրամյան պողոտան ծաղիկներ նվիրելու տեղ չէ:
Արթուր Ղազինյան. ՀՀ Սահմանադրությամբ տղամարդը ընտանիքի գերագույն հրամանատարը չէ: 
Միքայել Մինասյան. Այսօր կպատմեմ, թե ինչպես են Դուբայից 5 մլրդ դրամի մաքսանենգ ծաղիկով բարձված ինքնաթիռը Խանտի-Մանսիյսկում կալանավորել ու հարամել կանանց տոնը:
Նաիրա Զոհրաբյան. Մարտի 8-ի համար պետք է շնորհակալ լինենք մեր իմաստուն առաջնորդ Գագիկ Ծառուկյանին, որն ինձ սպիտակ վարդեր է նվիրել և սպիտակ շինշիլլայի մուշտակ:
Հրանտ Բագրատյան. Հենց հիմա Մարգարայի մոտ թուրք սահմանապահները ռուսական բանակի համաձայնությամբ ծաղիկներ են նվիրում հայ կանանց: 
Նիկոլ Փաշինյան. Թող նախկինները բացատրեն, թե ինչու է մեր ծաղիկների հոտավետությունը ընդամենը 10 տոկոս կազմում:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1052 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ