...

Տգեղ շնորհավորանք՝ մարտի 8-ի կապակցությամբ

Տգեղ շնորհավորանք՝ մարտի 8-ի կապակցությամբ

«Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր Ռուբեն Մելիքյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Մարտի 8-ն առաջին հերթին կանանց իրավահավասարության մասին է. այն մասին է, որ կանայք կարող են կարևոր հանրային դերակատարում ստանձնել և պատվով կրել այդ խաչը։ 

Այսօր ես հատուկ շնորհավորում եմ իրավաբանության ոլորտում իրենց տևական ու արդյունավետ գործունեությամբ, նաև անդավաճան սկզբունքայնությամբ օրինակելի դարձած ութ կանանց՝

Եվրոպական դատարանի և ՍԴ նախկին դատավոր Ալվինա Գյուլումյան,
ՀՀ առաջին ՄԻՊ Լարիսա Ալավերդյան,
ՍԴ դատավոր Արևիկ Պետրոսյան,
իրավապաշտպան Սիրանուշ Սահակյան,
արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյան,
փաստաբան Լուսինե Սահակյան,
ԵՊՀ պրոֆեսոր Աիդա Իսկոյան,
դատավոր Զարուհի Նախշքարյան»:

«ՉԻ». Մենք էլ ենք շնորհավորում: Բայց մենք շնորհավորում ենք ոչ միայն այս ութ կանանց տոնը, այլ ընդհանրապես բոլոր կանանց: Որովհետև շատ տգեղ բան է, երբ դու անվանական մի քանի հոգու նշում ես, ասում՝ այ, դուք լավն ենք, դրա համար ես ձեր մարտի 8-ը շնորհավորում եմ: Ու ստացվում է, որ իրավաբանության ոլորտում շնորհավորանքի արժանի ուրիշ կին չկա:

Հիմա ի՞նչ է ստացվում, որ, օրինակ, Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը այնքան էլ սկզբունքային չէ, այնքան էլ արդյունավետ չի աշխատում և դավաճանական անսկզբունքայնությա՞մբ է աչքի ընկնում: Կարելի էր, չէ՞, իր անունն էլ նշել այդ ցուցակում: 

Կարելի էր նաև մի կողմ դնել ընկերներին հատուկ նշելու մոտեցումը և այս ցուցակում հիշատակել փաստաբան Սեդա Սաֆարյանին, որը երկար տարիներ բացառիկ կամք և խիզախություն, բարձր պրոֆեսիոնալիզմ, սկզբունքայնություն է դրսևորել ու փաստաբանական ոլորտի ամենավառ և օրինակելի ներկայացուցիչներից մեկն է: Թեկուզ ձեր ճամբարից չէ, բայց նշեիք, եթե չափանիշը սկզբունքայնությունն ու տևական, արդյունավետ գործունեությունն է:

Իսկ այսպես, դրել, մարտի 8-ը քաղաքականացրել եք, թե բա՝ անդավաճան սկզբունքայնություն: 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1369 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ