...

Կլինի՞ ընդհանրապես բոլորդ լռեք

Կլինի՞ ընդհանրապես բոլորդ լռեք

Արցախի նախկին ՄԻՊ, Քոչարյանի համախոհներից Ռուբեն Մելիքյանը գրել է. «Կլինի՞ էդ թրքահպատակ չմոյին պատերազմի մասին էլ հարցեր չտաք։ Ու առհասարակ հարցեր չտաք։ Ասենք, մենք էլ ենք մարդ։ Որ պատահաբար լսենք ձեր հարցերին պատասխանելիս դրա դուրս տվածները, կաթված ստանանք ու մեռնենք, ո՞վ ա դրա համար պատասխան տալու։

Մի՛ արեք, էլի»:

«ՉԻ». Մեկ օրվա տարբերությամբ վերջերս Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանը ծավալուն ելույթներով հանդես եկան: Մեկը՝ իր համակիրների առջև, մյուսը՝ ասուլիսում:

Երբ Սերժ Սարգսյանն է խոսում, կարելի է հետը համաձայնվել, կարելի է՝ չհամաձայնվել, պատերազմի, մեր անցյալի, բանակցային գործընթացի վերաբերյալ նրա արտահայտած որոշ տեսակետներ չենք կիսում, բաներ կան, որ լիովին համաձայն ենք: Հարցեր կան, որոնց վերաբերյալ կոշտ է արտահայտվում և այլն: Բայց՝ խոսում է տրամաբանված, ասելիքը հստակ ներկայացնում է, կարմիր գծեր կան, որոնք չի անցնում:

Բայց երբ Քոչարյանին ես լսում. թող ու փախի: Սերժ Սարգսյանն ասում է՝ կարևորը իշխանափոխությունն է, պարտադիր չի, որ մենք գանք իշխանության, ինչը թեկուզ ուշացած, բայց նորմալ միտք է, սա ասում է՝ դե որ ներքին աջակցությունս չի հերիքում, որ գամ իշխանության, Ռուսաստան ջան, արի Հայաստանի անկախությունը քեզ փեշքեշ, մի բան արա՝ ես մարզպետ լինեմ: Ռեսուրսներս չեն հերիքում: Կամ Ռուսաստան-Բելառուս միություն է երազում: 

Հարցը հետևյալն է. որ Նիկոլ Փաշինյանը հերթական անգամ խոսում է դժգույն Շուշիից, պատերազմի պարտության մասին հարցերին ի պատասխան ասում է՝ բա լա՞վ է, որ դուք թալանել էիք երկիրը, դղյակ կառուցել և այլն, մի խոսքով, իր հայտնի «ատմազկաները» չնշենք, դա լսել չի լինում, Քոչարյանի ասածները լսել լինո՞ւմ է: Այսինքն՝ ձեր քիմքին հաճելի՞ է, երբ ինչ-որ մեկը Հայաստանի անկախությունը ստորադասում է իր նեղ-անձնական, ամբիցիոզ շահերին: Էդ նույն բանը որևէ «սորոսական» ասեր, հում-հում կուտեիք, այս դեպքում ինչի՞ ձեն չհանեցիք:

Նիկոլ Փաշինյանի մտքերին հետևելն իսկապես տանջանք է, լսել հնարավոր չէ, բայց Քոչարյանն էլ պակաս տանջողը չի: Կլինի՞ իրեն հարցեր չտաք Անկախությունից, ինքնիշխանությունից, ժողովրդավարությունից, Ղարաբաղյան շարժումից, իրավական պետությունից, Սահմանադրությունից: Եթե դուք մի տեղից եք կաթված ստանում, մենք՝ երկու տեղից:

ՎԱՐԿԱՆԻՇ

   1140 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ