...

Ակտերի ծննդատուն է բացվել

Ակտերի ծննդատուն է բացվել

Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկարներ է հրապարակել և գրել. «Այսօր ժամը 15:00-ի սահմաններում Հրազդանում տեղի է ունեցել հերթական այլանդակությունը:

Փաշինյանի մեծաքանակ շքախումբը ուղևորվելիս է եղել Ծաղկաձոր, և այդ պատճառով ճանապարհը փակել են, որ շքախումբը հանգիստ անցնի։ Մի քաղաքացի, որպես բողոքի նշան, «սիգնալ» է տվել, ու էդտեղ սկսել է կինոն։

Մեքենան կանգնացրել են, ոտից գլուխ ստուգել են ու գրել են ՉՈՐՍ ԱԿՏ՝ 

1) Առանց անհրաժեշտության՝ ձայնային ազդանշան տալու համար
2) Մեքենայում կրակմարիչ չունենալու համար
3) Մեքենայում բժշկական դեղատուփ չունենալու համար
4) Չամրակապված ուղևոր փոխադրելու համար»։

«ՉԻ». Փաստորեն, սիգնալ տալու համար վարորդին Մարգարյան հիվանդանոց են ուղարկում, որտեղ ակտեր են ծնեցնում: Վստահաբար, ակտեր գրած ոստիկաններից մեկը մինչև հիմա Կարգին հաղորդման դոզայի տակ է մնացել:

Չնայած, պետք է խոստովանել, բավական խղճով են մեր գաիշնիկները: Ընդամենը 4 ակտով են բավարարվել: Որ մի քիչ էլ բզբզային, մեքենայի ոչ բարվոք, չլվացած վիճակի համար էլ ակտ կգրեին, հետևի ֆառի ճաքը կգրանցեին, շարժիչի յուղը վաղուց փոխված չի, դա կստուգեին, դեմի ձախ մարգատելը դանդաղ է թարթում, աջի դալնին խփած է: 

Էդ վարորդը պիտի մոմ վառի, որ էժան է պրծել:

ՎԱՐԿԱՆԻՇ

   589 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ