...

Այսքանից հետո իրեն իրավաբան է կոչում

Այսքանից հետո իրեն իրավաբան է կոչում

«Այսօրվանից Նիկոլ Փաշինյանը արձակուրդում է և իր հայտարարության համաձայն՝ զբաղվելու է քարոզչությամբ։

Հարց. ունի՞ ՀՀ քաղաքացի Ն. Փաշինյանն իրավունք օգտվելու պետական ուղղաթիռից՝ քարոզարշավի նպատակով հարավային Սյունիք հասնելու համար։

Ակնհայտ է, որ ՈՉ, քանի որ այդ միջոցից և առհասարակ ներքին ավիացիայից օգտվելու հնարավորություն «ՈՉ»-ը չունի»։

Գրառման հեղինակը Ռուբեն Մելիքյանն է:

«ՉԻ». Եվ այս մարդիկ իրենց իրավաբաններ են անվանում: Իրավաբանը ասում է, որ իքս անձնավորությունը խախտել է օրենքը, բայց չի ասում՝ որ օրենքը կամ օրենքի որ կետը: Ասում է՝ ասելու համար: Կարևորը իրենց մեդիան կտանի այդ գրառումը բարձրագոչ վերնագրով՝ «Նիկոլ Փաշինյանը խախտում է օրենքը»:

Իսկապես երկաթյա տրամաբանություն ունի Մելիքյանը: Ըստ նրա տրամաբանության, արձակուրդի ժամանակ Փաշինյանը նաև չպետք է օգտվի առանձնատնից, ծառայողական մեքենայից և թիկնազորից: Չէ՞ որ ինչ տարբերություն ուղղաթիռի և ավտոմեքենայի միջև:

ՈՉ-ի ճամբարը ստեղծվել է միայն մեկ նպատակով, այսպիսի էժանագին մանիպուլյացիաներով ստվեր գցել ժողովրդի կամարտահայտության վրա:

Ախր, Մելիքյանը անչափահաս չէր, արդարադատության փոխնախարար էր, երբ Սերժ Սարգսյանն օգտագործում էր ամբողջ վարչական մեքենան իշխող կուսակցության գովազդի համար, բայց Մելիքյանի ծպտունը ոչ ոք ոչ մի անգամ չի լսել:
 

ՎԱՐԿԱՆԻՇ

   1880 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ