...

Թևանյա՛ն, իսկ Քոչարյանը «Հայր մեր»-ը սովորե՞ց

Թևանյա՛ն, իսկ Քոչարյանը «Հայր մեր»-ը սովորե՞ց

«Փաշինյանի հայացքը խեղճ էր ու մոլորված՝ խաղաղություն մուրացողի դրոշմով։ Նման հայացք ունենում են դասը չսերտած աշակերտները (Ալիևի հետ քննարկման ժամանակ պայուսակը քչփորելն ու այնտեղից գրքեր հանելը շպարգալկայից օգտվելու տեսարան էր հիշեցնում)։

Ի դեպ, չի կարելի կոստյումի պիջակի արտաքին գրպանում սմարթֆոն պահել։ Դա վատ, շատ վատ տոնի նշան է։ Պարզ ասած՝ գեղցիություն։ Դա նույնն է, որ պիջակի ներքևի կոճակը կոճկես ու վերևինը ազատ թողնես կամ երկու կոճականոց պիջակի երկու կոճակն էլ կոճկես։

Մի խոսքով, ամոթ էր, որ հազարամյակների պատմություն ունեցող ու Ղարաբաղյան պատերազմում հաղթած ժողովրդին ներկայացնում էր կրթական ու հոգեբանական համապատասխան որակներ չունեցող մեկը»։

Ֆեյսբուքյան գրառման հեղինակը քաղաքագետ Անդրանիկ Թևանյանն է:

«ՉԻ». Քոչարյանի գրպանային քաղաքագետները (իսկ Թևանյանն այնքան վաղուց է այնտեղ, որ մոռացել է, թե վերջին անգամ երբ է դուրս եկել մաքուր օդի) հոգեխանգարմունքի մեջ են: Շուտով, կլրանա երկու տարին, ինչ իրենք դեմքի լուրջ արտահայտությամբ փորձում են հասարակությանը համոզել, որ Նիկոլ Փաշինյանը բանակցում է հողեր՝ անվտանգության դիմաց բանաձևի շուրջ: Մյունխենյան դեբատները ակնառու ցուցադրեցին, որ հայկական դիվանագիտության օրակարգում նման հարց չկա և չի էլ կարող լինել: Մյունխենյան դեբատները ցուցադրեցին, որ Քոչարյանը և նրա քաղաքագետները զբաղված են ապատեղեկատվության տարածմամբ և պարտվողական տրամադրություններ սերմանելով:

Փաստորեն, Թևանյանը չի ամաչում, որ սատարում է մեկին, ով չգիտի հայ ժողովրդի հազարամյակների պատմություն ունեցող գլխավոր աղոթքը, բայց ամաչում է, որ Փաշինյանը սմարթֆոնը սխալ գրպանում է դնում:

Չի ամաչում, որ իր պատրոնը հրապարակային հայտարարեց, որ չի սիրում գիրք կարդալ, բայց ամաչում է՝ Փաշինյանի պայուսակից գիրք հանելու համար:

Քոչարյանի քաղաքագետը պետք է հասկանա, որ իրավունք չունի խոսել հոգեբանությունից ու կրթությունից: Պոլիտեխնիկի հեռական մի կերպ ավարտած, 23 տարի Հայաստանում ապրած, բայց այդպես էլ հայերեն չսովորած, հոգեբանական թերարժեքությունը սպանված առյուծների հաշվին քողարկող Քոչարյանի պրոպագանդիստը չպետք է մոռանա, թե ում է ներկայացնում:  

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ