...

Դհոլի վերադարձը

Դհոլի վերադարձը

«Երբևէ իմ անձը այսքան նսեմացված չի եղել, ինչպիսի զգացողություն ունեցա երեք օր առաջ, երբ Մյունխենում բանավիճում էին Փաշինյանն ու Ալիևը։

Այդ բանավեճից հետո,  բանավեճ ասեմ, շոու ասեմ, ես ուզում էի գոնե մի հակադարձում անել, ուսումնասիրեցի ադրբեջանական մամուլը ու ոչ մի բան չկարողացա ասել, որովհետև նրանք ամբողջությամբ հղում էին անում մեր հայկական մամուլին»,- հայտարարել է Արտաշես Գեղամյանը:

«ՉԻ». Ահա իսկական հայրենասերը: Պատմության դասագրքերում հենց Գեղամյանի օրինակով պետք է երեխաները դաստիարակվեն և հասկանան՝ կարելի է սեփական անձը նսեմացնել՝ հանուն վեհ գաղափարի:

Փաստորեն, երբ Քոչարյանի և Սարգսյանի կողմնակիցները «Նաիրի» կինոթատրոնի մոտ ձվերով խփում էին Գեղամյանին, նրա անձը չէր նսեմացվել:

Երբ Սերժ Սարգսյանը Գեղամյանին անվանում էր դհոլ, նրա անձը նսեմացված չէր:

Երբ մի ամբողջ հրապարակ Գեղամյանին անվանում էր դավաճան և հաճախորդ, նրա անձը նսեմացված չէր: Մի խոսքով, Գեղամյանը այս տարիներին այնքան է նսեմացվել, որ վաղուց պետք է համակերպված լիներ: Ինչպես հայտնի սկետչում է ասվում՝ «հանգիստ, քեզ արդեն հետ են բերում»:

Բայց ինչ-որ դեբատներից Գեղամյանի փխրուն հոգին նսեմացվել է: 

Ինչ վերաբերում է մամուլի վերաբերյալ հղումներին: Այստեղ Գեղամյանը ճիշտ է: Իսկապես, այս օրերին ադրբեջանական մամուլը հղում է անում միայն հայկական ԶԼՄ-ին: Բայց, ինչպես միշտ, Գեղամյանը չի ասում ողջ ճշմարտությունը: Ադրբեջանական մամուլը ոչ թե հղում է անում հայկական անկախ ԶԼՄ-ին, այլ այն լրատվամիջոցներին, որոնք սպասարկում են Գեղամյանի տերերին՝ մեծարգո Քոչարյանին և մեծարգո Սարգսյանին: 

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ