...

Եռաբլուրի ամանորյա կադրերը մեզ հերիք են

Եռաբլուրի ամանորյա կադրերը մեզ հերիք են

Գերությունից վերադարձած և մարտական ծառայության կանոնները խախտելու հոդվածով մեղադրվող պայմանագրային զինծառայող Ռոբերտ Նալբանդյանի փաստաբանը՝ Ռուբեն Մելիքյանը, չցանկանալով նախաքննական գաղտնիք բացել, հայտարարել է՝ իր պաշտպանյալն ու մյուսներն արել են հնարավորը հակառակորդին անցած դիրքը պահելու համար։ «Առաջինը՝ տեսեք, թե ինչպիսի կահավորման պայմաններում են գտնվում այդ դիրքերը, և երկրորդ՝ եղանակային պայմանները։ Յուրաքանչյուրը թող իրեն դնի այդպիսի պայմաններում ինքնաձիգը ձեռքին կանգնած մարդու փոխարեն», - «Ազատություն» ռադիոկայանին ասել է փաստաբանը։ «Ես այդ մարդկանց գործողություններում ոչ իրավական և ոչ էլ, որը շատ կարևոր է, բարոյական որևէ խախտում չեմ տեսնում»,- եզրակացրել է նա։

Նախաքննական գաղտնիքների բացահայտումը առջևում է, և վստահաբար դրանք լինելու են գերեվարված զինվորների օգտին։ Մինչ այդ դժվար թե որևէ բարձրաստիճան պաշտոնյա իրեն կարողանա դնել այդ զինվորների տեղը։ Այսօրվա իշխանության առանցքային դեմքերից շատերը բանակում չեն ծառայել, ըստ այդմ՝ նրանք չեն կարող պատկերացում ունենալ ոչ մարտական դիրքերի, ոչ դրանց կահավորման և ոչ էլ եղանակային պայմանների մասին։ Բարոյական առումով էլ այս տղաներն անխոցելի են։ Նրանց մեղավորությունը թերևս այն է, որ ցանկություն են ունեցել ապրել։ Հանգիստ թողնել է պետք տղաներին, առանց այդ էլ ծանր է եղել գերությունը։ Այսօրվա ամանորյա Եռաբլուրի կադրերը մեզ հերիք են։ Դեռ երկար են հերիք լինելու։ Թողեք տղաները Ամանորը դիմավորեն իրենց ընտանիքներում։ Հետո՝ կդատեք, եթե դրա համար բավարար հիմքեր գտնեք։ 

Գոհար Վեզիրյան
 

ՎԱՐԿԱՆԻՇ

   1804 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ