...

Հրճվեք, հրճվեք

Հրճվեք, հրճվեք

Երեկ իրավապաշտպան, Արցախի ՄԻՊ Ռուբեն Մելիքյանը՝ անդրադառնալով Ռուսաստանի կողմից Ուկրաինայի տարածքի լայնամասշտաբ հրթիռակոծմանը, գրել էր. «Դե ինչ, Ռուսաստանը փաստացի Ուկրաինայի սլավը … մի խոսքով»:

Սա, իհարկե, շատ սյուռ է, որ իրավապաշտպան համարվողը նման բան է գրում: Երեկ համացանցում Ռուբեն Մելիքյանի գրառումը խիստ քննադատության ենթարկվեց, սքրինշոթ արած այն տարածում էին: Նույնիսկ հենց իր էջում էին քննադատում: Մեկը գրել էր. «Հիմա որ մեկը Հայաստանը ռմբակոծելու ժամանակ նման բան գրեր` կնեղվեիք, չէ՞», իրավապաշտպան համարվողն էլ պատասխանել էր. «Կարծում եմ՝ Ռուսաստանը ճիշտ կանի Ձեր պես դավաճաններին զրկի ամեն ինչից: Ձեզ մաղթում եմ նույն «սլավը»-ից»: Ինչ խոսք, «մոշնի» իրավապաշտպան է:

Բայց ավելի սյուռ է այլ բան. Ռուբեն Մելիքյանին այսպես անխնա քննադատողների գլխավոր դեմքերը բառացիորեն 2-3 օր առաջ հրճվանք, գրեթե օրգազմ էին ապրում, երբ պայթեցվեց Ղրիմի կամուրջը: Իրենց համար դա տոն էր, իրար աչքալուսանք էին տալիս, ասում էին՝ տարոսը Կրեմլին, պետք է նույն տեմպով շարունակեք, հասնում ա... մի խոսքով, այս կարգի ուրախություններ էին արտահայտում: 

Այսինքն՝ Ղրիմի կամուրջի պայթեցմանն արձագանքել են այնպես, ինչպես 2 օր հետո Ռուբեն Մելիքյանը՝ ռուսական հրթիռակոծությանը: Ու ստացվում է, որ Ղրիմի կամրջի պայթեցմամբ հրճվողները վրա են տվել ուկրաինական օբյեկտների հրթիռակոծմամբ հրճվողի վրա: Բա խենթանոց չի՞: 

Իսկ պատճառն այն է, որ սրանց բոլորին թվում է, թե պատերազմը ֆուտբոլ է, որտեղ մի մասը ռուսներին է «բալետ» անում, մյուս մասը՝ ուկրաինացիներին: Ռուսներն են գրոհում, հաջողության հասնում, մի մասը գոռում է. «գոոլ», ուկրաինացիներն են գրոհում, հաջողության հասնում, նրանց ֆանատներն են էքստազի մեջ ընկնում: 

Ու սրանցից ոչ ոք չի ասում, իսկ Հայաստանի շահը ո՞րն է այս պատերազմում: Մեզ մնար, կասեինք, մաքսիմալ չեզոքությունը, մաքսիմալ կոռեկտ, չափած-ձևած հայտարարություն-դիրքորոշումները, որպեսզի հարվածի տակ չդրվեն ոչ հայ-ռուսական, ոչ էլ հայ-ուկրաինական հարաբերությունները: Ու պետք է հույս ունենանք, որ պատերազմը կավարտվի հնարավորինս շուտ, ինչքան երկարի, այնքան գերտերությունների ուշադրությունը կթուլանա մեր տարածաշրջանում առկա վտանգավոր զարգացումների հանդեպ:

Բայց չէ, ո՞նց կլինի. ռուսամոլները «բալետ» են անում Ռուսաստանին, աղոթում, որ Ռուսաստանը ջախջախի Ուկրաինային, հետո արդեն ստեղի հարցերով զբաղվի, Հայաստանը մտցնի Ռուսաստան-Բելառուս միություն, ու վերջ, մեզ երջանիկ ապագա է սպասվում:

Արևմտամոլներն էլ հույս ունեն, որ այս պատերազմում Ռուսաստանը կջախջախվի, քարուքանդ կլինի, տարածաշրջանից նրան կտշեն, ՆԱՏՕ-ական կամ ինչ-որ արևմտյան զորքեր կմտնեն այստեղ, ու վերջ՝ մեզ երջանիկ ապագա է սպասվում: 

Ոչ նա է լինելու, ոչ էլ նա. ուղղակի մենք նման մանկամիտ մտածելակերպով կանգնելու ենք կոտրած տաշտակի առջև, ինչպես շատ հաճախ է եղել: 

ՎԱՐԿԱՆԻՇ

   599 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ