...

Դաշտավայրի տղան

Դաշտավայրի տղան

Արցախի նախկին ՄԻՊ, ՀՀ արդարադատության նախկին փոխնախարար Ռուբեն Մելիքյանը՝ անդրադառնալով նախկին ԿՎՆ-շիկ Արմեն Գրիգորյանի ձերբակալությանը, ասել է. «Արմեն Գրիգորյանին ձերբակալել են մի հրապարակային խոսքի համար, որտեղ նա խոսում էր «դաշտավայրի բնակիչներ» և այլն, և այլն: Ես ինքս դաշտավայրի բնակիչ եմ, ճիշտն ասած, ինձ նսեմացած չեմ զգում»:

«ՉԻ». Եկեք հիշենք, թե ինչ էր ասել Արմեն Գրիգորյանը: «Հայելի» ակումբում ասել էր, մեջբերում ենք. «Մենակ ինձ չէ, լյուբոյ պատմաբանի, վերլուծաբանի հարցրեք, կասեն. Շիրակի, Արարատի դաշտավայրի ժողովուրդը միշտ դավաճան է եղել: Դրանք թուրքի եթիմ են»:

Հիմա դաշտավայրի բնակիչ Ռուբեն Մելիքյանը հայտարարում է, թե այս խոսքերից ինքն իրեն նսեմացած չի զգում: Այսինքն՝ եթե ինչ-որ մեկը նրան ասի՝ դու դավաճան ես, թուրքի եթիմ ես, դրանից իրեն վատ չի զգալու, չի վիրավորվելու: Ընդհակառակը, պատասխանելու է, թե ինչքան ուզում եք, ասեք, ես ինձ նսեմացած չեմ զգալու:

Իր իսկ խոսքերի հիման վրա ենք սա ասում: Մեզանից չենք հնարում: Արմեն Գրիգորյանի ձերբակալության իրավաչափության մասին չենք խոսում, կարող է՝ իրավաչափ չի, իր անցյալի մասին չենք խոսում, ՌԴ քաղաքացի լինելու հանգամանքն էլ ենք անտեսում: Կոնկրետ խոսք է ասել, որում Ռուբեն Մելիքյանը նսեմացնող ոչինչ չի տեսել: Ընտիր:

 

ՎԱՐԿԱՆԻՇ

   2829 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ