...

Սենց ասած հայերը՝ սենց ասած երկրում

Սենց ասած հայերը՝ սենց ասած երկրում

Շատ հզոր ակցիա էր Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպանատան առջև: Չգիտենք՝ ովքեր, չգիտենք՝ որտեղից, հավաքվել էին այնտեղ՝ իրենց զորակցությունը հայտնելու Ռուսաստանին: 

Դե, բնականաբար, ակցիան ծայրից ծայր լուսաբանում էին քոչարյանակա-դաշնակցական լրատվամիջոցները: Լուրջ-լուրջ խոսափողները դեմ էին տվել մեզ անհայտ մեկին, որը օրիգինալ սկսեց իր խոսքը. «Ես Ռուբեն Ծատուրյանն եմ, հայ եմ, սենց ասած...»:

Այո: Այ, սա հենց ամենադիպուկ բնորոշումն է. սենց ասած հայերն են: Ոչ թե՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, այլ՝ սենց ասած հայերը: Որովհետև միայն սենց ասած հայերն են հրապարակավ հայտարարում, որ պատրաստ ենք մեկնել Դոնբաս ու կռվել ռուս եղբայրների կողքին: Այն դեպքում, երբ Հայաստանն ու Արցախն են վտանգի մեջ, ոնց որ թե սկզբից լավ կլիներ մեկնել սահմաններ ու աջակցել հայ եղբայրներին: 

Բայց սենց ասած հայերը սենց չասած հայերի հետ որևէ կապ չունեն: Հայաստանը սենց ասած հայերի համար սենց ասած երկիր է, սենց ասած՝ գիշերելու տեղ, փող կպցնելու, ուտելու, բայց ոչ՝ սիրելու, հարգելու, հպարտանալու: 

 

ՎԱՐԿԱՆԻՇ

   3063 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ