Օրերս հրապարակվեց Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու «հաղթանակի ծրագիրը», որը վերջինս ներկայացնելու է ԱՄՆ-ի իշխանություններին:
Հաղթանակի ծրագիրը բաղկացած է չորս հիմնական կետերից.
1. Ռազմական գործողությունների շարունակություն Կուրսկի շրջանում,
2. Ուկրաինայի համար անվտանգության երաշխիքներ Արևմուտքի կողմից,
3. Ռուսաստանի տարածքում հեռահար հրթիռային հարվածների թույլտվություն,
4. Միջազգային ֆինանսական աջակցություն Ուկրաինային:
Կա ևս մեկ կետ՝ հինգերորդը, որն էլ երևի հաղթանակն է: Այս կետը դեռ չի հրապարակվել:
Հաղթանակի այս պլանը ընթերցելիս մեզ մոտ դեժավյու առաջացավ: Ինչ-որ տեղ նման բան տեսել էինք: Հիշեցինք:
2020թ. հոկտեմբերի 1-ին Նիկոլ Փաշինյանը հանրությանը ներկայացրեց Արցախյան 44-օրյա պատերազմում հաղթանակի ծրագիրը, որը բաղկացած էր 6 քայլից:
«Քայլ 1. Ձևավորել կամավորական ջոկատ (նվազագույնը 30 հոգի):
Քայլ 2. Ընտրել հրամանատար:
Քայլ 3. Դիմել հրամանատարի բնակության վայրի զինկոմիսարիատ:
Քայլ 4. Զորամասերից մեկում անցնել ներդաշնակում, պատրաստում:
Քայլ 5. Մեկնել հայրենիքի պաշտպանության առաջնագիծ:
Քայլ 6. Հաղթել»:
Տեսանք, թե Փաշինյանի հաղթանակի ծրագիրը ընդամենը 2 շաբաթ անց ինչով ավարտվեց: Սպասենք Զելենսկու հաղթանակի ծրագրի իրականացմանը: