...

Քո իսկ ձեռքով սրած սուրը քեզ կտանի բերդի դուռը

Քո իսկ ձեռքով սրած սուրը քեզ կտանի բերդի դուռը

44-օրյա պատերազմում զոհված և անհետ կորած զինծառայողների ծնողները ԱԺ-ում Նիկոլ Փաշինյանի հայտնի ելույթը գնահատել են որպես ինքնախոստովանական ցուցմունք և ՀՀ Գլխավոր դատախազություն են ներկայացրել հաղորդում հանցագործության մասին՝ պահանջելով այդ կապակցությամբ քրեական գործ հարուցել։ Նիկոլ Փաշինյանը, հիշեցնենք, այդ ելույթում հայտարարել էր, թե այո, կարող էր կանգնեցնել պատերազմի ընթացքը, և այդ դեպքում նույն արդյունքը կունենայինք, բայց՝ առանց զոհերի։

Դատախազությունն ընթացք կտա այդ հաղորդմանը, թե ոչ՝ դժվար է ասել։ Չի բացառվում, որ իսկապես էլ ընթացք տա, և իշխանությունները փորձեն դա հերթական շոուի վերածել։ Օրինակ՝ հայտարարեն, թե Նիկոլ Փաշինյանն ընդհանրապես կապ չունի այդ զոհերի հետ, չէ՞ որ նրանք ԼՂՀ տարածքում են զոհվել, իսկ Նիկոլը հեչ էլ գերագույն-գլխավոր հրամանատար չէր, որովհետև Հայաստանի և Ադրբեջանի միջև պատերազմ հայտարարված չէր, ուստի պետք է պատասխանատվության ենթարկել ԼՂՀ նախագահին, և այլն։ Բայց ավելի հավանական է, որ դրա փոխարեն որևէ նախկին դի-ջեյ կամ պարարտ պատգամավոր ընդամենը կհայտարարի, թե Նիկոլ Փաշինյանին հերթական անգամ սխալ են հասկացել, դատախազությունն էլ զոհվածների ծնողների փաստաբանների ունեցած-չունեցածը կխլի՝ «ապօրինի հարստացման» հոդվածի շրջանակներում։ Չէ՞ որ մեր դատախազությունը վաղուց արդեն անկախ է ու դադարել է պատերի տակ վնգստալ։
 

ՎԱՐԿԱՆԻՇ

   1371 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ