...

Քայլ էշով

Քայլ էշով

Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանը գրել է. «Հասարակական լայն քննարկում ստացած Օղակաձև զբոսայգու 4-րդ հատվածում գտնվող թենիսի կորտերի հետ կապված տեղեկացնում եմ, որ նշված հարցը քննարկման փուլում է, այն քանդելու նպատակ չի հետապնդվում, սակայն չի բացառվում՝ թենիսի կորտերի այլ համահունչ միջավայր տեղափոխելու հնարավորությունը: 

Շախմատի տան շենքը ենթակա է պահպանման՝ ինչպես բոլոր պատմամշակութային հուշարձան հանդիսացող շինությունները»:

«ՉԻ». Դե, փառք աստծո, կարելի է աչքալուսանք տալ, շախմատի տան շենքը չեն քանդելու: «Ադալժենի» են անում:

Չնայած, եկեք չշտապենք: Էն, որ թենիսի կորտերը սրանց աչքի փուշն են դարձել ու հիմա մի քիչ սենց լոլոներով փորձում են հանրային զայրույթը նվազեցնել, ժամանակ ձգել, հետո քանդել, դա մեկից մեկ է: 

Շախմատի տան շենքի հարցը մի քիչ ավելի զոռ է: Որ պատմամշակութային հուշարձան է, դա ոչ մի բան չի նշանակում: Ֆիրդուսում էլ պատմամշակութային հուշարձան հանդիսացող շենքը քանդեցին, որ էլիտար շենքեր կառուցեն, հիմա ի՞նչ է եղել որ, ուրիշ տեղ շախմատ կխաղան: Օրինակ՝ Աշտարակում... իրենց էն բուհական ակադեմիայի արանքները կխցկեն: 

Մի քիչ զոռ է, բայց սրանցից սպասելի է:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   544 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ