Ֆեյսբուքի օգտատերերից մեկը րոպեներ առաջ գրառմամբ է հանդես եկել՝ հայտարարելով, թե Սուրմալուի փլատակներից գտել են 5-ամյա փոքրիկ տղային իր մոր և մորաքրոջ հետ։ Օգտատերը տեղեկացրել է, թե նրանք տեղափոխվել են հիվանդանոց։ Այդ գրառումը ակտվորեն տարածվում է ֆեյսբուքում՝ տեղ գտնելով բավականին մեծ լսարան ունեցող ֆեյսբուքյան խմբերում։
Սա հերթական դեզինֆորմացիան է։ Մեզ հետ զրույցում ԱԻՆ-ից Հայկ Կոստանյանը նշեց, որ ցավոք այդ տեղեկությունը սուտ է։
Գոհար Վեզիրյան