...

Քոչարյանի ամբոխները շիզահարված

Քոչարյանի ամբոխները շիզահարված

Այգեստան համայնքի ղեկավար, պաշտոնաթող դատախազ Սոկրատ Հովսեփյանն ասել է. «Ավանտյուրայի ժամանակ է, ով Քոչարյանին հակա է խոսում, եթեր են տալիս»:

«ՉԻ». Սուպեր տրամաբանություն է: Այսինքն, ով Քոչարյանի դեմ է խոսում, նրան եթեր են տրամադրում, դա կոչվում է ավանտյուրա: Նույն տրամաբանությամբ, կարող ենք ասել, որ ավանտյուրայի ժամանակ է, որ ով Քոչարյանի օգտին է խոսում, եթեր են տալիս: Ու մեր ասածը ավելի ճիշտ է: Որ ալիքը միացնում ես, քոչարյանական կադրերն են խոսում, որոնցից մեկն էլ այս անձնավորությունն է: Իրենց կարելի է Քոչարյանին պաշտպանել, իսկ ահա քննադատել՝ չի կարելի: Լրիվ Ռ. Քոչարյանի ոճով են մտածում:

Բայց սա էլ մի կողմ. ովքեր մոռացել են, հիշեցնենք, որ այս Սոկրատ Հովսեփյանը հայտնի դարձավ նրանով, որ 2008թ. նախագահական ընտրությունների ժամանակ «Շիզոլինի» մականունով մի կիսահիվանդ անձնավորության հետ վրան էին խփել ՀՀ Առաջին նախագահ Լ. Տեր-Պետրոսյանի տան առջև, իբրև թե անժամկետ բողոքի ակցիա են անում, որ Տեր-Պետրոսյանը չվերադառնա: Առավոտը հեռուստացույցը միացնում էիր, իրենց էին ցույց տալիս, գիշերը միացնում էիր՝ էլի իրենք էին: Բայց դա ավանտյուրա չէր համարվում: Իրենց կարելի էր: 
 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   5594 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ