...

Գորիկ Հակոբյանի մորաքրոջ որդին

Գորիկ Հակոբյանի մորաքրոջ որդին

«ՉԻ», 15.02.2008թ.

Առաջին պլանում դուք տեսնում եք երկու հոգու, որոնք էլ Լևոն Տեր-Պետրոսյանի դեմ «պայքարի» առաջամարտիկներն են` Արտյոմ Խաչատրյանն ու Սոկրատ Հովսեփյանը: Չնայած այս երկուսին շատերն են ճանաչում, բայց գուցե քչերը գիտեն, թե իշխանությունների պատվեր կատարելուց զատ, էլ ինչն է նրանց միավորում: Երկուսն էլ քրեական գործ են հարուցել մեր թերթի դեմ: Հենց քրեական: Արդեն այս փաստը բավական է նրանց մարդկային կերպարը հասկանալու համար: Իսկ ՀՀ ԱԱԾ ղեկավար Գորիկ Հակոբյանի մորաքրոջ տղայի` Արտյոմ Խաչատրյանի մասին հավելյալ տեղեկություններ ստանալու համար կարող եք այցելել Հայ-Ռուսական (Սլավոնական) համալսարան և հարցնել ցանկացած դասախոսի, ասպիրանտի, աշխատակցի, թե ո՞վ է այս մարդը: Իհարկե, ցանկալի է, որ հարցնողը տղամարդ լինի, որպեսզի հայհոյանքներից չամաչի:

Երեկ ահա այս նույն «պիկետավորների» պատճառով հենց նրանց կողքին տեղի ունեցավ ավտովթար: «Առաջ, Հայաստան» դրոշակով 11 US 823 պետհամարանիշի «Միցուբիշի» մեքենան վրաերթի ենթարկեց մի քաղաքացու:
Եթե այս նկարները չլինեն, Սոկրատ Հովսեփյանի հալալ ընկերը` ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը, ինչպես միշտ, կասի` այդպիսի բան չի եղել: Համենայնդեպս, այս վրաերթի մասին ՀՀ ոստիկանությունում ոչ մի հաղորդագրություն չկա և այն դեռևս գրանցված չէ: Ուշադրություն դարձրեք, այս «պիկետի» վայրում մշտապես հսկողություն են իրականացնում ոստիկանները, «Հայլուրի» օպերատորները միշտ հերթապահում են: Բայց վրաերթի մասին ոչ ոք ոչինչ չի խոսում: Մինչդեռ վրաերթի ենթարկված քաղաքացին հիվանդանոցում է, և նրա վիճակը ծանր է:

 

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ