...

Քանի դեռ Աղվան Հովսեփյանը գլխավոր դատախազ է

Քանի դեռ Աղվան Հովսեփյանը գլխավոր դատախազ է

Մարտի 1-ի զոհերի իրավահաջորդների և նրանց ներկայացուցիչների՝ դատական նիստերին իրենց ֆիզիկական մասնակցությունը դադարեցնելու մասին հայտարարությունը վրդովմունքի նոր ալիք է առաջացրել: Ներկայացնում ենք «Չորրորդ իշխանություն» թերթի նախկին հրապարակումներից մեկը:

«Չորրորդ իշխանություն», 25 հունվարի, 2012 թ.

Ե­րեկ ՀՀ նախ­կին զին­դա­տա­խազ, ՀԱԿ դա­տաի­րա­վա­կան հար­ցե­րով հանձ­նա­ժո­ղո­վի նա­խա­գահ ­Գա­գիկ Ջ­հան­գիր­յա­նը «հա­կա­դար­ձեց» ՀՔԾ զե­կույ­ցին՝ փաս­տարկ­նե­րով և ա­ռան­ձին դրվագ­նե­րի «քննութ­յամբ» ա­պա­ցու­ցե­լով, որ ՀՔԾ-ի վեր­ջին զե­կույ­ցը ջուր­ծե­ծո­ցի է, ո­րի մե­խը բա­ցա­ռա­պես կեղծ տե­ղե­կատ­վութ­յան տրա­մադ­րումն է ՀՀ քա­ղա­քա­ցուն, ինչ­պես նաև ­Հա­յաս­տա­նի «ա­ռա­ջըն­թա­ցին» հե­տևող մի­ջազ­գա­յին հե­ղի­նա­կա­վոր կա­ռույց­նե­րին։ ­Պարզ­վում է` ՀՔԾ «տե­ղե­կատ­վա­կան հա­ղոր­դու­մը» տե­ղադր­ված ին­տեր­նե­տա­յին կայ­քում, նոր հար­ցեր է հա­րու­ցել, ո­րոնց մա­սին ե­րեկ հան­գա­մա­նո­րեն խո­սեց Ջ­հան­գիր­յա­նը։ ­Տեխ­նի­կա­կան խնդիր­նե­րից ել­նե­լով՝ չենք կա­րող զե­կույցն ամ­բող­ջութ­յամբ ներ­կա­յաց­նել, ուս­տի կփոր­ձենք ներ­կա­յաց­նել մեր կող­մից կա­րևոր­ված հատ­ված­նե­րը։

Ըստ Ջ­հան­գիր­յա­նի՝ ՀՔԾ  նյու­թի շա­րադ­րան­քից միան­գա­մից ե­րևում է. «­Փաս­տա­հա­վաք խումբ ներ­կա­յա­ցած և այս­տեղ պար­զա­բա­նում­ներ ու բա­ցատ­րութ­յուն­ներ տված բարձ­րաս­տի­ճան ոս­տի­կան­նե­րը, բա­նա­կի սպա­նե­րը, փոր­ձա­գետ-մաս­նա­գետ­նե­րը, նույ­նիսկ քննչա­կան խմբի ան­դամ քննիչ­նե­րը,  ՀՔԾ-ում միա­բե­րան հրա­ժար­վել են ի­րենց տված բա­ցատ­րութ­յուն­նե­րից, դժգո­հել են, թե ի­րենց սխալ են հաս­կա­ցել, ի­րենք նման բա­ներ չեն ա­սել, այլ բան է ար­ձա­նագր­վել, թե ի­րենց վրա ճնշել են և այլն»։ «Մ­նում է ցավ ապ­րել մեր բա­նա­կի ու ոս­տի­կա­նութ­յան գնդա­պետ­նե­րի ու գե­նե­րալ­նե­րի թու­լա­կա­մութ­յան ու անսկզ­բուն­քայ­նութ­յան հա­մար»,- նշեց Ջ­հան­գիր­յա­նը։ ­Վեր­ջի­նիս դի­տարկ­մամբ՝ 

1. ՀՔԾ ու ՀՀ գլխա­վոր դա­տա­խա­զութ­յու­նը Ա­զա­տութ­յան հրա­պա­րա­կում 2008թ. փետր­վա­րի 19-ի նա­խա­գա­հա­կան ընտ­րութ­յուն­նե­րի արդ­յունք­նե­րը բո­ղո­քար­կող քա­ղա­քա­ցի­նե­րի բազ­մա­հա­զա­րա­նոց խա­ղաղ հա­վաք­նե­րը, եր­թերն ու ցույ­ցե­րը չորս տա­րի ի վեր ո­րա­կում են օ­րեն­քով սահ­ման­ված կար­գի խախտ­մամբ զանգ­վա­ծա­յին մի­ջո­ցա­ռում­ներ, չնա­յած այն հան­գա­ման­քին, որ մին­չև այ­սօր ո­րևէ հայտ­նի ընդ­դի­մա­դիր այդ­պես էլ դա­տի չի տրվել ու չի դա­տա­պարտ­վել ՀՀ քր. օր.-ի 2251 հոդ­վա­ծով։ 

2. ­Մին­չև օրս մար­տի 1-ի ա­ռա­վոտ­յան Ա­զա­տութ­յան հրա­պա­րա­կում ոս­տի­կա­նութ­յան, ներ­քին զոր­քե­րի, հա­տուկ նշա­նա­կութ­յան ջո­կա­տա­յին­նե­րի ի­րա­կա­նաց­րած հա­կաօ­րի­նա­կան ու վայ­րե­նի գոր­ծո­ղութ­յուն­նե­րին ինչ պատ­ճա­ռա­բա­նութ­յուն ու բա­ցատ­րութ­յուն ա­սես, որ չեն բե­րել, բայց այդ­պես էլ ոչ մի օ­րի­նա­կան հիմ­նա­վո­րում չեն կա­րո­ղա­ցել ներ­կա­յաց­նել։ Այս ա­ռու­մով  Ջ­հան­գիր­յա­նը ման­րա­մասն ներ­կա­յաց­րեց, թե ինչ­պես են նախ մար­տի 1-ին ոս­տի­կա­նութ­յան գոր­ծո­ղութ­յուն­նե­րը ներ­կա­յաց­վել որ­պես շուր­ջօր­յա ակ­ցիա­նե­րի «հար­կա­դիր դա­դա­րեց­ման նպա­տա­կով ձեռ­նարկ­ված մի­ջո­ցա­ռում­ներ»։ Ա­վե­լի ուշ  հրա­ժար­վել են այդ բա­ցատ­րութ­յու­նից, ո­րով­հե­տև պար­զել են, որ ոս­տի­կա­նութ­յու­նը չի ու­նե­ցել այդ ակ­ցիա­նե­րը հար­կա­դիր դա­դա­րեց­նե­լու հիմ­քե­րը։ Այ­նու­հե­տև, ստիպ­ված փոր­ձել են այդ գոր­ծո­ղութ­յուն­նե­րը տե­ղա­վո­րել, խցկել ՀՀ քրեա­կան դա­տա­վա­րութ­յան շրջա­նակ, վեր­ջին­ներս մեկ­նա­բա­նել որ­պես «տե­ղան­քի զննութ­յուն»՝ քննչա­կան ան­հե­տաձ­գե­լի գոր­ծո­ղութ­յան կա­տա­րում։ ­Սա­կայն այդ վար­կածն էլ է ձա­խող­վել, ո­րով­հե­տև պարզ­վել է, որ մո­ռա­ցել են նա­խա­պես Ա­զա­տութ­յան հրա­պա­րակ հրա­վի­րել մե­ծա­թիվ քննչա­կան խմբի, կրկնա­կի ան­գամ ա­վել ըն­թե­րա­կա­նե­րի, բազ­մա­թիվ փոր­ձա­գետ­նե­րի և այլն։ Ու բա­ցի այդ, այն չեն սկսել քննչա­կան գոր­ծո­ղութ­յուն­նե­րի հա­մար սո­վո­րա­բար թույ­լատ­րե­լի ցե­րե­կա­յին ժա­մե­րին (7։00-22։00)։ ­Տե­ղե­կատ­վա­կան հա­ղոր­դագ­րութ­յան մեջ ՀՔԾ-ն­ ու գլխա­վոր դա­տա­խա­զութ­յու­նը ի վեր­ջո կանգ են ա­ռել, ի­րենց կար­ծի­քով, նվազ խո­ցե­լի «տե­ղան­քի հե­տա­զո­տում» օ­պե­րա­տիվ-հե­տա­խու­զա­կան մի­ջո­ցառ­ման տար­բե­րա­կի վրա։ ­Մինչ­դեռ նման մի­ջո­ցառ­ման ի­րա­կա­նաց­ման հա­մար լիո­վին բա­վա­րար էին հա­մա­պա­տաս­խան տեխ­նի­կա­կան մի­ջոց­նե­րով հա­գեց­ած 2-3 օ­պե­րա­տիվ փոքր խմբե­րի գաղտ­նի, քո­ղարկ­ված գոր­ծու­նեութ­յու­նը։ «Եզ­րա­կա­ցութ­յու­նը մեկն է՝ մար­տի 1-ի ա­ռա­վոտ­յան Ա­զա­տութ­յան հրա­պա­րա­կում ոս­տի­կա­նութ­յան գոր­ծո­ղութ­յուն­նե­րը կրել են բա­ցա­հայտ ա­պօ­րի­նի, հան­ցա­վոր, իսկ ինք­նա­պաշտ­պա­նութ­յան դի­մած ՀՀ քա­ղա­քա­ցի­նե­րի­նը՝ օ­րի­նա­կան ու ի­րա­վա­չափ բնույթ։ ­Հան­ցա­վոր, հան­րո­րեն վտան­գա­վոր ոտնձ­գութ­յու­նից պաշտ­պան­վե­լը, ան­կախ այն հան­գա­ման­քից, թե ոտնձ­գութ­յուն կա­տա­րո­ղը պե­տա­կան պաշ­տոն­յա է, ոս­տի­կան թե հա­սա­րակ քա­ղա­քա­ցի, ինք­նա­պաշտ­պա­նութ­յան դի­մե­լը ՀՀ քր. օր.-ի 42-րդ ­հոդ­վա­ծի հա­մա­ձայն, ՀՀ յու­րա­քանչ­յուր քա­ղա­քա­ցու ի­րա­վունքն է, ընդ ո­րում, «ան­ձի կյան­քի հա­մար վտան­գա­վոր բռնութ­յուն կամ այդ­պի­սի բռնութ­յան ի­րա­կան սպառ­նա­լի­քով զու­գորդ­ված ոտնձ­գութ­յու­նից պաշտ­պան­վե­լիս կա­րող է պատ­ճառ­վել ցան­կա­ցած վնաս, այդ թվում՝ մահ»։ ­Հե­տևա­բար, հրա­զե­նով, հա­տուկ մի­ջոց­նե­րով ու տեխ­նի­կա­յով զին­ված ոս­տի­կա­նութ­յան, ներ­քին զոր­քե­րի, բա­նա­կի, հա­տուկ նշա­նա­կութ­յան ստո­րա­բա­ժա­նում­նե­րի, ա­պօ­րի­նի զին­ված խմբե­րի հար­ձա­կում­նե­րից մար­տի 1-2-ին Ա­զա­տութ­յան հրա­պա­րա­կում, ա­պա Մ­յաս­նիկ­յա­նի ար­ձա­նին հա­րող տա­րածք­նե­րում պաշտ­պան­վե­լու նպա­տա­կով քա­ղա­քա­ցի­նե­րի ինք­նա­բուխ ձեռ­նար­կած բո­լոր քայ­լե­րը՝ սկսած բա­րի­կադ­նե­րի կա­ռու­ցու­մից, մին­չև ինք­նա­պաշտ­պա­նութ­յան նպա­տա­կով ի­րե­րի ու ա­ռար­կա­նե­րի հայ­թայ­թում՝ լիո­վին օ­րի­նա­չափ ու օ­րի­նա­կան գոր­ծո­ղութ­յուն­ներ են և ամ­բող­ջո­վին հա­մա­պա­տաս­խա­նում են ա­րար­քի հան­ցա­վո­րութ­յու­նը բա­ցա­ռող անհ­րա­ժեշտ պաշտ­պա­նութ­յան քրեաի­րա­վա­կան ինս­տի­տու­տի թե՛ տե­սա­կան և թե՛ օ­րենսդ­րա­կան դրույթ­նե­րին ու ձևա­կեր­պում­նե­րին»,- զե­կույ­ցից հատ­ված ըն­թեր­ցեց  Ջ­հան­գիր­յա­նը։            

3. Ս­պա­նութ­յուն­նե­րի փաս­տե­րով հա­րուց­ված քրեա­կան գոր­ծե­րով կա­տար­ված քննչա­կան գոր­ծո­ղու­թուն­նե­րի ծա­վա­լի ցու­ցադ­րու­մից բա­ցի, նա­խաքն­նա­կան մար­մի­նը զգա­լի ջան­քեր է գոր­ծադ­րել ­Համ­լետ ­Թա­դևոս­յա­նի, ­Տիգ­րան Աբ­գար­յա­նի և «Չեր­յո­մու­խա 7-ի» գոր­ծադր­մամբ սպա­նութ­յուն­նե­րի վե­րա­բեր­յալ ­Փաս­տա­հա­վաք խմբի զե­կույց­նե­րում վկա­յա­կոչ­ված փաս­տե­րի, հայտ­նա­բեր­ված թե­րութ­յուն­նե­րի ու հա­կա­սութ­յուն­նե­րի, ար­ված հե­տևութ­յուն­նե­րի հերք­ման հա­մար։ ­Փո­խա­նակ ­Փաս­տա­հա­վա­քի զե­կույց­նե­րում վկա­յա­կոչ­ված սպա­նութ­յուն­նե­րի նոր հան­գա­մանք­նե­րը, ձեռք բեր­ված նոր տվյալ­նե­րը դառ­նա­յին առն­վազն քննչա­կան նոր վար­կած­նե­րի ա­ռաջ­քաշ­ման, քննութ­յան ու ստուգ­ման ա­ռար­կա, ՀՔԾ-ն լծ­վել է ­Փաս­տա­հա­վա­քի աշ­խա­տան­քը ա­մեն գնով փնո­վե­լու, ձեռք բեր­ված տվյալ­նե­րը, ար­ված հե­տևութ­յուն­նե­րը կաս­կա­ծի տակ դնե­լու անշ­նոր­հա­կալ գոր­ծին։ ­Հա­տուկ աչ­քի է զար­նում այն հան­գա­ման­քը, թե նա­խաքն­նա­կան մար­մի­նը ինչ­պես է փոր­ձում սևաց­նել, վար­կա­բե­կել բո­լոր սպան­ված­նե­րին (բա­ցի ներ­քին զոր­քե­րի սպա­յից ու շար­քա­յի­նից)։ Ն­րանք բո­լորն առն­վազն զանգ­վա­ծա­յին ան­կար­գութ­յուն­նե­րի մաս­նա­կից­ներ են, մի մա­սը կազ­մա­կերպ­չա­կան ինչ-ինչ գոր­ծո­ղութ­յուն­նե­րի դե­րա­կա­տար­ներն են, նույ­նիսկ նրանց վե­րա­բեր­յալ ոչն­չով չհիմ­նա­վոր­ված օ­պե­րա­տիվ տե­ղե­կութ­յուն­ներ են հի­շա­տակ­վել, դատ­վա­ծութ­յուն ու­նե­նա­լու վկա­յա­կո­չում­ներ և այլն։ Ն­պա­տա­կը, մեր կար­ծի­քով, մեկն է՝ հա­սա­րա­կութ­յան, մի­ջազ­գա­յին կա­ռույց­նե­րի, դեպ­քե­րի ի­րա­կան բնույ­թին ան­տեղ­յակ մարդ­կանց մեջ տպա­վո­րութ­յուն ստեղ­ծել, թե սպան­ված­նե­րը քրեա­բա­նա­կան բա­ցա­սա­կան բնու­թա­գիր ու­նե­ցող ան­ձինք են, մի խոս­քով՝ հան­ցա­գործ­ներ, և հենց հան­ցանք­ներ գոր­ծե­լու ի­րա­վի­ճակ­նե­րում զոհ­վել ու սպան­վել են։                

4. ՀՔԾ-ն ­սույն տե­ղե­կատ­վա­կան հա­ղորդ­ման մեջ նշում է, որ բա­նա­կի ստո­րա­բա­ժա­նում­նե­րը մշտա­պես գտնվել են ոս­տի­կա­նութ­յան զոր­քե­րի և ոս­տի­կա­նութ­յան ստո­րա­բա­ժա­նում­նե­րի թի­կուն­քում և զանգ­վա­ծա­յին ան­կար­գութ­յուն­նե­րի մաս­նա­կից­նե­րի հետ ան­մի­ջա­կան շփում­ներ չեն ու­նե­ցել։ ­Մինչ­դեռ  ո­րևէ փորձ չի ար­վել` քննութ­յան ա­ռար­կա դարձ­նել ՀՀ ՊՆ նա­խա­րա­րի դե­ռևս փետր­վա­րի 23-ի 0038 հույժ գաղտ­նի հրա­մա­նը և ի­րա­վա­կան գնա­հա­տա­կան տալ այդ հրա­մա­նին։ Արդ­յոք այդ հրա­մա­նի ըն­դու­նումն ու գոր­ծադ­րու­մը, ին­չը հան­գեց­րել է մարդ­կա­յին զո­հե­րի ու այլ ծանր հե­տևանք­նե­րի, իր մեջ առն­վազն չի պա­րու­նա­կում իշ­խա­նա­զան­ցութ­յան, պաշ­տո­նա­կան դիր­քի չա­րա­շահ­ման հատ­կա­նիշ­ներ։ Լ­ռութ­յան է մատն­ված Ռ. ­Քո­չար­յա­նի` մար­տի 1-ի «Ար­տա­կարգ դրութ­յուն հայ­տա­րա­րե­լու մա­սին» հրա­մա­նագ­րի սահ­մա­նադ­րա­կա­նութ­յան խնդի­րը և մաս­նա­վո­րա­պես Ար­տա­կարգ դրութ­յան ռե­ժի­մի ա­պա­հով­մա­նը ­Պաշտ­պա­նութ­յան նա­խա­րա­րութ­յան ներգ­րա­վման օ­րի­նա­կա­նութ­յու­նը։ Արդ­յոք նման հրա­մա­նա­գիր ըն­դու­նե­լով Ռ. ­Քո­չար­յա­նը ակն­հայ­տո­րեն դուրս չի ե­կել ­Սահ­մա­նադ­րութ­յամբ ՀՀ ­նա­խա­գա­հին վե­րա­պահ­ված լիա­զո­րութ­յուն­նե­րի շրջա­նա­կից և ընդ­հա­նուր պա­տաս­խա­նատ­վութ­յուն չի կրում հե­տա­գա բո­լոր հան­ցա­գոր­ծութ­յուն­նե­րի ու վրա հա­սած ծան­րա­գույն հե­տևանք­նե­րի հա­մար։ ­Չէ՞ որ քրեա­կան հե­տապն­դու­մից ՀՀ ­նա­խա­գա­հը ան­ձեռնմ­խե­լի է միայն իր կար­գա­վի­ճա­կից բխող գոր­ծո­ղութ­յուն­նե­րի հա­մար, ա­սել է թե, ե­թե դրանց հա­մար նա լիա­զոր­ված է ­Սահ­մա­նադ­րութ­յամբ։ ­Մինչ­դեռ, բա­նա­կի ներգ­րավ­ման մա­սին Փաս­տա­հա­վա­քի զե­կույ­ցում այդ հրա­մա­նագ­րի հա­կա­սահ­մա­նադ­րա­կա­նութ­յու­նը հաս­տա­տող սահ­մա­նադ­րա­գի­տա­կան ան­վի­ճար­կե­լի հիմ­նա­վո­րում­ներ ու ա­նա­ռար­կե­լի վկա­յութ­յուն­ներ են ներ­կա­յաց­ված։ «­Մեր խո­րին հա­մոզ­մամբ մար­տի 1-2-ի ի­րա­դար­ձութ­յուն­նե­րին բա­նա­կի հա­կա­սահ­մա­նադ­րա­կան ներգ­րա­վումն է, որ ան­պար­տութ­յան ու պաշտ­պան­վա­ծութ­յան պատ­րանք ու հա­մոզ­վա­ծութ­յուն է ստեղ­ծել թե՛ ոս­տի­կա­նութ­յան, ներ­քին զոր­քե­րի, հա­տուկ նշա­նա­կութ­յան ստո­րա­բա­ժա­նում­նե­րի և թե՛ ա­պօ­րի­նի զին­ված խմբե­րի մոտ, նրանց դրդել ծեծ ու ջար­դի, թա­լա­նի, հրկի­զում­նե­րի ու սպա­նութ­յուն­նե­րի։ ­Տե­ղե­կատ­վա­կան հա­ղորդ­ման հա­մակ լռութ­յու­նը մատ­նում է ՀՀ գլխա­վոր դա­տա­խա­զութ­յան ու ՀՔԾ-ի վա­խը այս ի­րա­վա­կան ակ­տե­րի ի­րա­վա­չա­փութ­յան հար­ցի քննար­կու­մից, թե­կու­զև նա­խաքն­նութ­յան շրջա­նակ­նե­րում»,- ա­սաց Ջ­հան­գիր­յա­նը:

Շարունակությունը՝ հաջորդ համարում:

Գոհար Վեզիրյան 

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ