Իրեն կալանավորել են ու հիմա դատում են: Դատախազ Աղվան Հովսեփյանը ներկայացնում է մեղադրանքը. «Ս.թ. դեկտեմբերի 13-ին քաղաքացուհի Շ. Պետրոսյանը ներխուժել է «Արմենիա» խանութ, սկսել քաղաքական անթույլատրելի հայտարարություններ անել իշխանությունների հասցեին, վանկարկել «Նիկո´լ, «Հայրենիք», պարտություն», որով հոգեխանգարմունք է առաջացրել խանութի աշխատակիցների շրջանում: Այնուհետև առանձնակի դաժանությամբ հրել է մենեջերին, վերջինս ընկել է և ստացել պոլի տրավմա, այսինքն՝ հատակի վնասվածք: Շ. Պետրոսյանի արարքը որակում ենք որպես ծանրագույն ոտնձգություն պետականության նկատմամբ և դատարանից պահանջում ՀՀ Քր-օր-ի 301.1 հոդվածով դատապարտել մի 10-15 տարվա ազատազրկման»:
Դահլիճում նստած մի 20-30 հաստագլուխ ֆեյքեր ծափահարում են, բացականչում՝ «Բրավո, դատախազ»:
Պատասխանի իրավունքով խոսք է վերցնում իր փաստաբանը՝ Հայկ Ալումյանը: «Սա բացահայտ քաղաքական հետապնդում է: Աղվանն իր տարերքի մեջ է ու խեղաթյուրում է իրականությունը: Իրականությունն այն է, որ պաշտպանյալս մտել է խանութ, վաճառողին ասել. «Ինձ այ էն կամուֆլյաժե մայկան տվեք՝ Եռատոնի համար», վաճառողը լավ չի լսել, մտածել է, թե ասում է՝ «Էրատոյի» համար, հարձակվել է Շուշանի վրա, քացով խփել, պաշտպանյալս էլ պաշտպանվել է: Տենց ա եղել, հիմա սա սարքովի գործ չի՞»:
Դատարանում էլիտայի մի 20-30 հաստագլուխներ ծափահարում են ու վանկարկում. «Բրավո, փաստաբան»:
Դատավոր Մնացական Մարտիրոսյանը չի դիմանում ու գոռում է Ալումյանի վրա. «Հերիք է դատավարությունը շոուի վերածեք, էս ընդամենը մի հատ ուչաստկովիի գործ է»:
Այդ պահին ներս է մտնում Ռոբերտ Քոչարյանը և Ալումյանին ձեն տալիս. «Ապեր, անձնագիրս մոտդ էր, չէ՞: Տո՛ւ, երեք օրով գնում եմ Ստեփանակերտ»: Ալումյանն ասում է. «Համենայնդեպս, էս ԺԵԽ-ի տեղեկանքն էլ վերցրեք, Աշոտյանն է տվել»:
Ներս է մտնում Վազգեն Մանուկյանն ու միանգամից հայտարարում. «Շուշան ջան, դու ճիշտ էիր, ես՝ սխալ: Սրանց հետ արդեն ուրիշ լեզվով ենք խոսելու ու էն բանից ենք անելու: Վարչապետ չըլնեմ, դե խաբում եմ»:
Վազգենից հետո Միքայել Մինասյանն է մոտենում դատավորին, ծոցագրպանից մի հատ փակ ծրար է հանում, տալիս դատավորին ու ասում. «Ստեղ 5 մլրդ դոլար է, խնդրում եմ գրավի դիմաց ազատ արձակել Շուշանին»:
Մնացական Մարտիրոսյանը 5 միլիարդի անունը լսում է, չոքերը թուլանում են, անմիջապես թղթի վրա Շուշանին ազատ արձակելու վճիռ է գրում ու հենց ուզում է այն հրապարակել, մեկ էլ իրեն զանգում են: Նայում է, անծանոթ համար է, բայց կնոպկեն սեղմում է ու ասում. «Այո»: «Լսի, ինչ եմ ասում: Էս Անդրանիկ Քոչարյանն է: Եթե քեզ խելոք չպահես, գլուխդ կջարդեմ, ձեռիցս չես պրծնի: Լյուբոյ դալանում կբռնեմ, էնքան կծեծեմ, Պողոսի օրը կընկնես», ու անջատում է հեռախոսը:
Դատավորը ծանր ապրումների մեջ է ընկնում: Խեղճ-խեղճ նայում է հեռախոսին, հետո՝ ծրարին, նորից՝ հեռախոսին, հետո՝ ծրարին: Մեկ էլ միտքը փայլատակում է, և նա վճիռ է կայացնում. «Դատարանը Շուշան Պետրոսյանին դատապարտում է ցմահ տնային կալանքի», հետո ծրարը վերցնում է, դնում գրպանը, հեռախոսի ուղղությամբ լեզու հանում ու լքում դահլիճը:
Արթնանում է տան թիվ 5 կամերում:
«Չորրորդ իշխանություն», թիվ 40, 2020