...

Ռետրո լուրեր. Մարտի 1-ից օրեր առաջ

Ռետրո լուրեր. Մարտի 1-ից օրեր առաջ

ՌԵՏՐՈ բաժնում շարունակում ենք ներկայացնել 2008 թվականի հետընտրական լրահոսը։ Այս անգամ ներկայացնում ենք փետրվարի 23-ի լրահոսը՝ կրճատումներով։ Այդ օրը բողոքի մասնակիցներին միացավ Գլխավոր դատախազի տեղակալը, Քոչարյանը չստորագրեց ոստիկանապետի հրաժարականը, HUMAN RIGHTS WATCH-ի արձագանքը և այլն... Ցույցերն օրեցօր ավելի լայն ծավալների էին հասնում, իսկ մարտի 1-ին մնում էր մի քանի օր։

ՀԵՐԹԱԿԱՆ ԱՆԱԿՆԿԱԼԸ 

Ե­րեկ Ա­զա­տութ­յան հրա­պա­րա­կում ա­նակն­կալ­նե­րի մի այն­պի­սի շա­րան սկսվեց, ո­րի ծայրն ար­դեն չի ե­րևում: ­Լևոն ­Տեր-­Պետ­րոս­յա­նի շարժ­մա­նը միա­ցավ ՀՀ նախ­կին զին­վո­րա­կան դա­տա­խազ, ՀՀ գլխա­վոր դա­տա­խա­զի տե­ղա­կալ ­Գա­գիկ Ջ­հան­գիր­յա­նը: ­Գա­գիկ Ջ­հան­գիր­յա­նը մո­տե­ցավ խո­սա­փո­ղին և հայ­տա­րա­րեց. «­Սի­րե­լի հայ­րե­նա­կից­ներ, ես ազ­նիվ չէի լի­նի ինքս իմ հետ, ե­թե «27»-ը չքննար­կեի ձեզ հետ. ես միան­շա­նակ միա­նում եմ ­Լևոն ­Տեր-­Պետ­րոս­յա­նի տված քա­ղա­քա­կան գնա­հա­տա­կան­նե­րին. «27»-ից ան­ջատ­ված մա­սով քրեա­կան գոր­ծի վա­րույ­թը կարճ­վեց և կարճ­վեց քրեա­կան դա­տա­վա­րութ­յան օ­րենսգր­քի կո­պիտ խախ­տում­նե­րով. և այդ ան­ջատ­ված մա­սով քննութ­յու­նը ար­գել­վում է,- ա­սաց Ջ­հան­գիր­յա­նը: -Ես ձեզ խոս­տա­նում եմ, որ ե­թե դուք օգ­նեք ընտր­ված նա­խա­գա­հին, օգ­նեք ինձ, կհաս­նենք մենք մին­չև վերջ»: 

...Ս­պա­սե­լի էր, որ դրա­նից հե­տո իշ­խա­նութ­յուն­նե­րը ինչ-որ կերպ կար­ձա­գան­քեն: Եվ այն չու­շա­ցավ: «­Նիգ-Ա­պա­րան» միութ­յան նա­խա­գահ Աղ­վան ­Հով­սեփ­յա­նը միջ­նոր­դել էր երկ­րի նա­խա­գա­հին պաշ­տո­նանկ ա­նել իր տե­ղա­կալ ­Գա­գիկ Ջ­հան­գիր­յա­նին: ­Տե­ղե­կա­նա­լով այդ մա­սին, փոքր-ինչ ա­վե­լի ուշ ­Գա­գիկ Ջ­հան­գիր­յա­նը նո­րից մո­տե­ցավ խո­սա­փո­ղին և հայ­տա­րա­րեց իր հրա­ժա­րա­կա­նի մա­սին: 

«Ե­թե ես ե­լույթ ու­նե­նա­յի վար­չա­պետ ­Սերժ ­Սարգս­յա­նի հան­րա­հա­վա­քում, ե­թե ես մաս­նակ­ցեի նրա ընտ­րար­շա­վին, իմ պաշ­տո­նա­կան դիր­քը չա­րա­շա­հեի ի օ­գուտ նրա` ես կմնա­յի իմ պաշ­տո­նին և գու­ցե ա­վե­լի բարձր պաշ­տո­նի էլ ար­ժա­նա­նա­յի: ­Բայց քա­նի որ ես ե­լույթ եմ ու­նե­ցել ­Լևոն ­Տեր-­Պետ­րոս­յա­նի հան­րա­հա­վա­քում` ես ա­զատ­վել եմ աշ­խա­տան­քից», - նշել է նա` ա­վե­լաց­նե­լով, որ «այդ վշտին մի քա­նի օր կդի­մա­նա»:

ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԸ ԵՎՍ ԺՈՂՈՎՐԴԻ ՀԵՏ ԵՆ 

Ե­րեկ Ա­զա­տութ­յան հրա­պա­րա­կում ուշ գի­շե­րին հան­դի­պե­ցինք Հ2 հե­ռուս­տաըն­կե­րութ­յան լրագ­րող, քա­ղա­քա­կան մեկ­նա­բան ­Սու­րեն ­Սարգս­յա­նին, որը հա­սա­րա­կութ­յանն ա­վե­լի շատ հայտ­նի է իր հե­ղի­նա­կած «­Հին ըն­կեր­նե­րի ա­կումբ», ա­պա նաև «­Մե­րոնք» հա­ղոր­դում­նե­րի շար­քով: Ան­կեղ­ծո­րեն զար­մա­ցանք և հե­տաքրքր­վե­ցինք, թե արդ­յոք նա չի՞ վա­խե­նում, որ ի­րեն Ա­զա­տութ­յան հրա­պա­րա­կում տես­նե­լով, կա­զա­տեն աշ­խա­տան­քից: Ի պա­տաս­խան մեր այս դի­տարկ­մա­նը` հե­ռուս­տալ­րագ­րողն ա­սաց, որ ինքն ար­դեն հայտ­նել է Հ2-ի ղե­կա­վա­րութ­յա­նը, որ չի գա­լու աշ­խա­տան­քի: «Գի­տեք, ինձ չեն ա­սել, որ ­Դուք ա­զատ­ված եք աշ­խա­տան­քից, պար­զա­պես ես հի­մա կար­ծում եմ, որ ­Նալ­բանդ­յա­նի խոս­քե­րը տե­ղին են` «­Ներ­կա օ­րե­րում էլ ինչ սև քնար»: ­Ռո­բերտ ­Քո­չար­յանն ու ­Սերժ ­Սարգս­յա­նը սո­վո­րա­կան գո­ղեր են, և այդ մար­դիկ պար­բե­րա­բար գո­ղա­նում են մեր ժո­ղովր­դի ընտ­րե­լու ի­րա­վուն­քը: Ես չեմ կա­րող ինձ հա­մա­րել լրագ­րող, հա­մա­րել մտա­վո­րա­կան և ա­նել մի գործ, որն այ­լևս ինձ հա­ճույք չի պատ­ճա­ռում: Իսկ գո­ղե­րի ու ա­վա­զակ­նե­րի դեմ պետք է պայ­քա­րել, և ես որ­պես «­Մե­րոնք» հա­ղոր­դա­շա­րի հե­ղի­նակ հայ­տա­րա­րում եմ, որ մե­րոնց հետ եմ»: 

­Մենք փոր­ձե­ցինք հե­տաքրքր­վել, թե Հ2-ում ­Սու­րեն ­Սարգս­յա­նի նման մտա­ծող­նե­րը շա՞տ են, թե՞ նա մե­նակ է: ­Վեր­ջինս մեզ փո­խան­ցեց հե­տև­յա­լը. «­Հե­ռուս­տաըն­կե­րութ­յան բա­ցար­ձակ մե­ծա­մաս­նութ­յու­նը, բա­ցի մի քա­նի ձեռ­նա­սուն կամ, ա­սենք, ան­կամ տղեր­քից, ով­քեր չու­նեն կամ­քի ուժ, ով­քեր ի­րենց մի կտոր հա­ցը գու­ցե ա­վե­լին են գնա­հա­տում, մնա­ցած բո­լո­րը` գրե­թե 90 տո­կո­սը, բնա­կա­նա­բար, ժո­ղովր­դի կող­քին է և նրա հետ: Եվ ոչ միայն Հ2-ում: ­Բո­լոր հե­ռուս­տաըն­կե­րութ­յուն­նե­րի նոր­մալ, իսկ այն­տեղ նոր­մալ և կիրթ մար­դիկ շատ կան, բա­ցա­ռութ­յամբ մի քա­նի թափթ­փուկ­ի, մեզ հետ են: ­Մեզ հետ չէ նաղ­դալ­յա­նա-հու­նան­յա­նա­կան դպրո­ցը, ո­րը ուղ­ղորդ­վում է նա­խա­գա­հա­կա­նի սի­րու­նա­տես տղեր­քի կող­մից»: 

ՀՐԱԺԱՐԱԿԱՆԸ ՉԻ ՍՏՈՐԱԳՐՈՒՄ 

«ՉԻ» լա­վա­տեղ­յակ աղբ­յուր­նե­րը տե­ղե­կաց­նում են, որ ՀՀ ոս­տի­կա­նա­պետ ­Հայկ ­Հա­րութ­յուն­յա­նը նա­խօ­րեին զե­կու­ցա­գիր է ներ­կա­յաց­րել ՀՀ դե­ռևս նա­խա­գահ ­Ռո­բերտ Քո­չար­յա­նին` ի­րեն աշ­խա­տան­քից ա­զա­տե­լու կա­պակ­ցութ­յամբ: ­Նա­խա­րար ­Հա­րութ­յուն­յա­նը, ըստ մեր տե­ղե­կութ­յուն­նե­րի, իր հրա­ժա­րա­կա­նը պայ­մա­նա­վո­րել է ա­ռող­ջա­կան խնդիր­նե­րով: ­Նա ա­սել է, որ ե­րի­կամ­նե­րի հետ կապ­ված խնդիր­ներ ու­նի և պետք է տևա­կան բուժ­ման մեկ­նի: Իսկ ի­րա­կա­նում նրա հրա­ժա­րա­կա­նի պատ­ճառն այն է, որ ոս­տի­կա­նա­պե­տին ստի­պում են զորք հա­նել խա­ղաղ ժո­ղովր­դի դեմ, ին­չը նա չի կա­տա­րում, քա­նի որ շատ լավ է հաս­կա­նում, թե ինչ ի­րա­վի­ճակ է ի­րա­կա­նում տի­րում Հա­յաս­տա­նում: 

Ի դեպ, սա ար­դեն եր­րորդ հրա­ժա­րա­կա­նի դի­մումն է, ո­րը ներ­կա­յաց­նում է ­Հայկ ­Հա­րութ­յուն­յա­նը, բայց ­Ռո­բերտ ­Քո­չար­յա­նը հա­մա­ռո­րեն չի ստո­րագ­րում ու չի ա­զա­տում նրան: 

«ԻՍԿ ՈՐՏԵ՞Ղ ԿԱՐՈՂ Է ԳՏՆՎԵԼ ՄԱՆՎԵԼ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ» 

«Երկ­րա­պահ կա­մա­վո­րա­կան­նե­րի միութ­յու­նը (ԵԿՄ) միշտ հայ­տա­րա­րել է, որ ժո­ղովր­դի կող­քին է լի­նե­լու, ԵԿՄ-ն­ ար­դա­րութ­յան, ա­զա­տութ­յան կող­քին է լի­նե­լու, և ԵԿՄ-ի ան­դամ­նե­րի մեծ մա­սը` 80-90 տո­կո­սը կողմ­նո­րոշ­ված է ե­ղել այդ­պես»,- ե­րեկ «Ա­զա­տութ­յուն» ռա­դիո­կա­յա­նին տված հար­ցազ­րույ­ցում ա­սաց ԵԿՄ փոխ­նա­խա­գահ, Ազ­գա­յին ժո­ղո­վի պատ­գա­մա­վոր Մ­յաս­նիկ ­Մալ­խաս­յա­նը: «Եվ ընտ­րութ­յուն­նե­րի այդ խայ­տա­ռակ ել­քը մնա­ցած մա­սին էլ գրե­թե կողմ­նո­րո­շեց այդ­պես, որ նրանք ի­րենց ժո­ղովր­դի կող­քին պի­տի լի­նեն»,- հա­վե­լեց նա: 

«­Ժո­ղովր­դի կող­քին` նշա­նա­կում է Ա­զա­տութ­յան հրա­պա­րա­կո՞ւմ, այն­տե՞ղ, որ­տեղ հան­րա­հա­վաք­ներ են տե­ղի ու­նե­նում ­Լևոն ­Տեր-­Պետ­րոս­յա­նի գլխա­վո­րութ­յամբ», հար­ցին ­Մալ­խաս­յա­նը պա­տաս­խա­նեց. «Ա­յո: Այ­սօր ժո­ղո­վուր­դը` մեծ մա­սը, հիմ­նա­կան մա­սը Ա­զա­տութ­յան հրա­պա­րա­կում է, և այդ հա­մա­ժո­ղովր­դա­կան շար­ժու­մը այ­սօր ղե­կա­վա­րում է ­Լևոն ­Տեր-­Պետ­րոս­յա­նը»: 

Այն հար­ցին, թե ԵԿՄ նա­խա­գահ ­Ման­վել Գ­րի­գոր­յա­նը նույն­պե՞ս սա­տա­րում է ­Տեր-Պետ­րոս­յա­նին, Մ­յաս­նիկ ­Մալ­խաս­յա­նը ար­ձա­գան­քեց. «Ե­թե Երկ­րա­պահ կա­մա­վո­րա­կան­նե­րի միութ­յան մեծ մա­սը ժո­ղովր­դի կող­քին է, սա­տա­րում է ար­դա­րութ­յու­նը, ա­պա որ­տե՞ղ կա­րող է գտնվել ­Ման­վել Գ­րի­գոր­յա­նը»: 

Իսկ ի պա­տաս­խան հի­շեց­ման, որ պաշտ­պա­նութ­յան նա­խա­րա­րութ­յան մա­մու­լի խոս­նակ ­Սեյ­րան ­Շահ­սու­վար­յա­նը հեր­քել է ­Ման­վել Գ­րի­գոր­յա­նի` ­Տեր-­Պետ­րոս­յա­նին սա­տա­րե­լու մա­սին տե­ղե­կութ­յու­նը, ԵԿՄ-ի փոխ­նա­խա­գա­հը հայ­տա­րա­րեց. «­Սեյ­րան Շահ­սու­վար­յա­նը ­Ման­վել Գ­րի­գոր­յան չի: Ե­թե ­Ման­վել Գ­րի­գոր­յա­նը չի հեր­քում, ­Սեյ­րան ­Շահ­սու­վար­յա­նը ի­րա­վունք ու­նի՞ նրա փո­խա­րեն հեր­քե­լու»: 

­Մեկ­նա­բա­նե­լով այն տե­ղե­կութ­յուն­նե­րը, որ ե­րեկ ԵԿՄ-ում բա­նակ­ցութ­յուն­ներ են տե­ղի ու­նե­ցել ­Ման­վել Գ­րի­գոր­յա­նի և ­Զին­ված ու­ժե­րի գլխա­վոր շտա­բի պետ ­Սեյ­րան Օ­հան­յա­նի մի­ջև, Մ­յաս­նիկ ­Մալ­խաս­յա­նը ա­սաց. «Ե­ղել է, կար­ծեմ, բայց ստույգ տե­ղե­կութ­յուն չեմ կա­րող ա­սել: Բ­նա­կա­նա­բար, հիմ­նա­կան խնդի­րը` բո­լորն էլ շա­հագրգռ­ված են, որ այս հար­ցը լուծ­վի ար­դա­րա­ցի` ա­վե­լորդ բա­խում­նե­րից խու­սա­փե­լու հա­մար: ­Բո­լոր հայ սպա­նե­րը, հայ գե­նե­րալ­նե­րը դրան են միտ­ված»: 

ԵՐԿՐԱՊԱՀԸ ՈՏՔԻ ՎՐԱ Է 

Ե­րեկ ԵԿՄ վար­չութ­յան գրա­սեն­յա­կում են հա­վաք­վել ԵԿՄ բո­լոր ստո­րա­բա­ժա­նում­նե­րի ան­դամ­նե­րը: ­Մի քա­նի շար­քով խմբված են երկ­րա­պահ­նե­րի ավ­տո­մե­քե­նա­նե­րը, իսկ շեն­քի առ­ջև խմբված էին հա­մազ­գեստ­նե­րով և քա­ղա­քա­ցիա­կան հա­գուս­տով ԵԿՄ ան­դամ­նե­րը: 

Երբ «Ա1+»-ը փոր­ձել է պար­զել, թե հնա­րա­վո՞ր է, որ ոս­տի­կա­նութ­յու­նը կամ բա­նա­կը դուրս գա ժո­ղովր­դի դեմ, երկ­րա­պահ­նե­րը զար­մա­ցած հա­յաց­քով պա­տաս­խա­նել են՝ «մեր բա­նա­կը, մեր ոս­տի­կա­նութ­յու­նը մեր ժո­ղովր­դի դե՞մ»: 

ԻՍԿ Ո՞Վ Է ՊԱՏՐԱՍՏ 

Ադր­բե­ջա­նը դեռ պատ­րաստ չէ հան­դի­պել ­Հա­յաս­տա­նի նո­րըն­տիր նա­խա­գահ ­Սերժ Սարգս­յա­նի հետ: Այդ մա­սին ե­րեկ հայ­տա­րա­րել է Ադր­բե­ջա­նի ար­տա­քին գոր­ծե­րի փոխ­նա­խա­րար Ա­րազ Ա­զի­մո­վը: «Այդ­պի­սի հան­դի­պում նա­խա­պատ­րաս­տե­լու հա­մար ժա­մա­նակ է պետք: ­Բա­նակ­ցութ­յուն­նե­րի հա­մար անհ­րա­ժեշտ է ԵԱՀԿ ­Մինս­կի խմբի նա­խա­ձեռ­նութ­յու­նը»,- ա­սել է Ա­զի­մո­վը: ­Խո­սե­լով ­Հա­յաս­տա­նում փետր­վա­րի 19-ին տե­ղի ու­նե­ցած նա­խա­գա­հա­կան ընտ­րութ­յուն­նե­րի մա­սին` Ադր­բե­ջա­նի փո­խարտ­գործ­նա­խա­րա­րը նպա­տա­կա­հար­մար է հա­մա­րել սպա­սել վերջ­նա­կան արդ­յունք­նե­րի հրա­պա­րակ­մա­նը: 

«Ա­զա­տութ­յան» տե­ղե­կաց­մամբ, Ա­զի­մովն ա­սել է, թե նոր նա­խա­ձեռ­նութ­յուն­նե­րից են կախ­ված Ադր­բե­ջա­նի քայ­լե­րը, և հա­վե­լել, որ ­Մինս­կի խմբի հա­մա­նա­խա­գահ­նե­րի տա­րա­ծաշր­ջան կա­տա­րե­լիք հեր­թա­կան այ­ցի ժամ­կետ­նե­րը դեռ հայտ­նի չեն: 

Ա­վե­լի վաղ՝ փետր­վա­րի 20-ին Ա­րազ Ա­զի­մո­վը հայ­տա­րա­րել էր, թե Ադր­բե­ջա­նը ­Հա­յաս­տա­նի ղե­կա­վա­րից ակն­կա­լում է մի­ջազ­գա­յին նոր­մե­րի մեջ տե­ղա­վոր­վող գոր­ծո­ղութ­յուն­ներ: «­Հա­կա­մար­տութ­յան կար­գա­վոր­ման հա­մար ­Հա­յաս­տա­նի ղե­կա­վա­րութ­յու­նը պետք է ձեռ­նար­կի անհ­րա­ժեշտ քայ­լեր և գի­տակ­ցի, որ Ադր­բե­ջա­նի հետ խա­ղա­ղութ­յանն այ­լընտ­րանք չկա: Դ­րա հա­մար, նա­խևա­ռաջ, պետք է ճա­նա­չել Ադր­բե­ջա­նի տա­րած­քա­յին ամ­բող­ջա­կա­նութ­յու­նը», - ա­սել էր Ադր­բե­ջա­նի ար­տա­քին գոր­ծե­րի փոխ­նա­խա­րա­րը:

HUMAN RIGHTS WATCH-Ը ԲՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՓԱՍՏԵՐՆ ԱՐՁԱՆԱԳՐԵԼ Է 

Human Rights Watch մի­ջազ­գա­յին ի­րա­վա­պաշտ­պան կազ­մա­կեր­պութ­յու­նը ­Հա­յաս­տա­նի իշ­խա­նութ­յուն­նե­րին կոչ է ա­նում ան­հա­պաղ հե­տաքն­նել փետր­վա­րի 19-ի նա­խա­գա­հա­կան ընտ­րութ­յուն­նե­րի ըն­թաց­քում դի­տորդ­նե­րի և լրագ­րող­նե­րի նկատ­մամբ կի­րառ­ված բռնութ­յան դեպ­քե­րը: Այ­սօր կազ­մա­կեր­պութ­յան ին­տեր­նե­տա­յին կայ­քում տե­ղա­կայ­վել է մոտ 3 է­ջա­նոց զե­կույց, ո­րը վեր­նագր­ված է «­Հա­յաս­տան. Բռ­նութ­յուն­նե­րը ընտ­րա­տե­ղա­մա­սե­րում ստվե­րում են ընտ­րութ­յուն­նե­րը. թի­րախ են դար­ձել ընդ­դի­մա­դիր ակ­տի­վիստ­նե­րը, դի­տորդ­նե­րը և լրագ­րող­նե­րը»: 

«Ընտ­րութ­յուն­նե­րի օ­րը այս հար­ձա­կում­նե­րի թի­րա­խը դար­ձել են հենց այն մար­դիկ, ով­քեր փոր­ձել են ա­պա­հո­վել քվեար­կութ­յան օ­րի­նա­կան ըն­թաց­քը,- հայ­տա­րա­րել է Human Rights Watch-ի Եվ­րո­պա­յի և ­Կենտ­րո­նա­կան Ա­սիա­յի հար­ցե­րով տնօ­րեն ­Հո­լի Քարթ­նե­րը` ա­վե­լաց­նե­լով. - ­Հա­յաս­տա­նի իշ­խա­նութ­յուն­նե­րը պետք է ան­կախ և շու­տա­փույթ հե­տաքն­նութ­յուն անց­կաց­նեն` ա­պա­հո­վե­լու ար­դա­րութ­յան վե­րա­կանգ­նու­մը և շեշ­տե­լու, որ մարդ­կանց վա­խեց­նե­լը ­Հա­յաս­տա­նում ան­հան­դուր­ժե­լի է»: 

­Զե­կույ­ցում ար­ձա­նագր­ված են նաև մի շարք փաս­տեր, օ­րի­նակ` Ե­րևա­նի 13/16 ընտ­րա­տե­ղա­մա­սում «­Հայ­կա­կան ժա­մա­նա­կի» լրագ­րող ­Լու­սի­նե ­Բար­սեղ­յա­նի, «­Ժա­ռան­գութ­յան» պատ­գա­մա­վոր­ներ Ար­մեն ­Մար­տի­րոս­յա­նի, ­Զա­րու­հի ­Փոս­տանջ­յա­նի դեմ հար­ձա­կում­նե­րը: ­Տեղ են գտել նաև ­Լևոն ­Տեր-­Պետ­րոս­յա­նի վստահ­ված ան­ձանց նկատ­մամբ բռնութ­յուն­նե­րի մա­սին փաս­տե­րը` մաս­նա­վո­րա­պես ­Կո­տայ­քի մար­զում, «Ա1+»-ի օ­պե­րա­տո­րի աշ­խա­տան­քի խո­չըն­դոտ­ման փաս­տը և այլն: 

Human Rights Watch-ը նաև հոր­դո­րում է ԵԱՀԿ-ին` ման­րակր­կիտ ու­սում­նա­սի­րել ընտ­րա­կան գոր­ծըն­թա­ցում ար­ձա­նագր­ված բռնութ­յուն­նե­րը և ա­պա­հո­վել, որ­պես­զի այդ մի­ջա­դե­պե­րը ար­ձա­նագր­վեն ­Հա­յաս­տա­նի նա­խա­գա­հա­կան ընտ­րութ­յուն­նե­րի վե­րա­բեր­յալ ԵԱՀԿ-ի վերջ­նա­կան զե­կույ­ցում: 

«Չորրորդ իշխանություն», թիվ 113, 23 փետր­վա­րի, 2008թ. 

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ