...

Հիմա էլ Ջհանգիրյանից են մտահոգված

Հիմա էլ Ջհանգիրյանից են մտահոգված

ՀՀ նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանը վիճարկել է այժմ կալանքի տակ գտնվող Ռոբերտ Քոչարյանի երկու հրամանագրերը, որով պահանջում է առ ոչինչ ճանաչել իրեն՝ գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնից ազատելու, ինչպես նաև արդարադատության առաջին դասի պետական խորհրդականի դասային աստիճանից զրկելու մասին հանրապետության նախագահի հրամանագրերը:

Այս առթիվ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լևոն Քոչարյանը, ասել է. «Գագիկ Ջհանգիրյանը փորձում է, թող անի… չգիտեմ էլ՝ ինչպես վերաբերվեմ: Ինչքանով ես եմ հասկանում, նման պաշտոն ունեցող մարդը չպետք է քաղաքականությամբ զբաղվի»:

«ՉԻ». Հետաքրքիր է էլի, թե այդ ինչ պաշտոն ունի Գագիկ Ջհանգիրյանը, որ մի հատ էլ չզբաղվի քաղաքականությամբ: Գագիկ Ջհանգիրյանը քաղաքականությամբ զբաղվել է այն բանից հետո, երբ Քոչարյանը նրան աշխատանքից ազատել էր, հետո՝ բանտ նետել: Դրանից հետո մարդը սրտի ուզածի չափ կարող է քաղաքականությամբ զբաղվել:

Մեզ ուրիշ բան է հետաքրքրում. իսկ նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը քաղաքականությամբ չէր զբաղվո՞ւմ: Բա Քոչարյանի պատվերները կատարելը քաղաքականություն չէ՞ր: Մենք ընդամենը Աղվան Հովսեփյանի անունն ենք տալիս:
Բայց ասեք, որ Քոչարյանները մի ուրիշ ձև են հուշտ լինում Գագիկ Ջհանգիրյանից: 

 

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ