...

Ինտիմ չառաջարկել

Ինտիմ չառաջարկել

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը խորհրդարանական քննարկման ժամանակ ասել է. «Հայաստանի խնդիրը պետք է լինի աշխարհաքաղաքական կենտրոնների բախման թատերաբեմ չդառնալը։ Նեղացած կնոջ նման մեզ չպիտի պահենք, երբ ամուսինը դավաճանում է, ինքն էլ է դավաճանում, բայց դրանից ոչ մի բան չի փոխվում, ուղղակի գնում դառնում է փչացած»։

«ՉԻ». Դե, եթե Լևոն Քոչարյանը Հայաստանը համեմատում է փչացած կնոջ հետ, ստացվում է, որ Ռոբերտ Քոչարյանի օրոք Հայաստանը հավատարիմ կնոջ կարգավիճակ է ունեցել: 

Այդ հավատարիմ կնոջն ինչ ուզել, ոնց ուզել, արել են, ժամանակ առ ժամանակ դավաճանել են, բայց նա շարունակել է հավատարիմ լինել: Չի նեղացել, ասել է՝ մեկ է, հավատարիմ եմ քեզ, Տեր իմ: 

Սա էլ Քոչարյանների երազած Հայաստանն է: Այսինքն՝ ինչի՞ երազած, մասամբ հենց այդպես էլ սարքել էին: 

ՎԱՐԿԱՆԻՇ

   488 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ