...

Քոչարյանի ազնիվ քյարփինջները

Քոչարյանի ազնիվ քյարփինջները

«Հրապարակ» թերթը այսպիսի գլխագրով՝ «Ինչո՞ւ, այնուամենայնիվ, Քոչարյանը», հոդված է հրապարակել: Մի շարք իրարամերժ, մանիպուլյատիվ պնդումներից հետո, հեղինակը՝ Վախթանգ Սիրադեղյանը, վերջում գրում է նաև այսպիսի տողեր. «Այնուամենայնիվ, որպես ընդդիմադիր հայացքների տեր անձնավորություն կուզեի, որ քարոզարշավի սկզբում Քոչարյանը ներողություն խնդրեր Պողոս Պողոսյանի հարազատներից: Սակայն ոչ այնպես, ինչպես 2007-ի հոկտեմբերին Տեր-Պետրոսյանը. հիշում եք, չէ՞, որ փոխանակ ներողություն խնդրեր 1996-ի նախագահական ընտրությունների առումով, ինչը սպասում էինք, վերջինս անդրադարձավ Քոչարյան-Սարգսյան զույգին»:

«ՉԻ». Հետաքրքիր գիտելիքների ու արժեհամակարգերի կրողներ են Քոչարյանի աջակիցները:

Տեսնես՝ աշխարհի քրեական օրենսգրքերից հատկապես որո՞ւմ են կարդացել, որ սպանությունը կարելի է «ջրել» ներողություն խնդրելով: Գուցե Մոնղոլ-թաթարական կայսրությունում ֆեոդալի կողմից ծառայի սպանությունը չի դիտվել իբրև քրեական հանցագործություն, բայց ի դժբախտություն աջակիցների՝ հիմա ուրիշ ժամանակներ են:

Եթե Քոչարյանը կապ չունի այդ սպանության հետ, ինչո՞ւ ներողություն խնդրի. երկրի ղեկավարը պարտավոր չէ ներողություն խնդրել իր օրոք կատարված բոլոր կենցաղային սպանությունների համար: Իսկ, եթե, այնուամենայնիվ, ունի, ապա ներողությունը մի քիչ փոքր պատիժ է: Անգամ աջակիցները պետք է որ հասկանային այդ պարզ ճշմարտությունը:

Ինչ վերաբերում է 1996 թվականի ընտրությունների համար ներողություն խնդրելուն, թող բավարարվեն իրենց ներկայիս «քաղաքական ախոյանի» ներողությամբ: Լևոն Տեր-Պետրոսյանը ուրիշ բանի համար է ներողություն խնդրել՝ Ռոբերտ Քոչարյանին Հայաստան բերելու համար, և հասարակությունը 2008 թվականին ընդունեց ու հասկացավ առաջին նախագահի անկեղծ խոստովանությունը, ուստի այդ պատճառով էլ գնաց նրա հետևից:

 

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ