...

Ռոբերտ, փախի՛ր. Բագրատյանն է գալիս

Ռոբերտ, փախի՛ր. Բագրատյանն է գալիս

«Քոչարյանը այլևս ավարտվել է։ Վստահեցնում եմ՝ կարճ ժամանակում կբացակայի երկրից, կամ այս ճանապարհով, կամ այլ։ Այլևս ինքը շանս չունի այս երկրում քաղաքականությամբ զբաղվելու: Թող գան, մասնակցեն ԱԺ-ի նիստերին, մենք հատ-հատ կապացուցենք, թե ինչու իրենք չպետք է զբաղվեն քաղաքականությամբ»։

Հայտարարության հեղինակը նախկին ԲՀԿ-ական, ներկայումս ՔՊ ցուցակով պատգամավոր դարձած Սերգեյ Բագրատյանն է:

«ՉԻ». Քոչարյանը պետք է լրջորեն սթափվի այս խոսքերից: Սերգեյ Բագրատյանը արդեն մեկին ուղարկեց պատմության հետնախորշ, իրենից կախված ամեն ինչ արեց, որ Ծառուկյանը չզբաղվի քաղաքականությամբ, այնպես որ՝ պետք է լուրջ ընդունել յուրացումների մեջ մեղադրվող նախկին մարզպետի, իսկ ներկայումս թունդ հեղափոխականի սպառնալիքները:

Այո, Քոչարյանը պարտվեց: Այո, այս փուլում չկարողացավ վերցնել իշխանությունը, բայց առնվազն ՔՊ-ական պետք է լինես, որ պնդես, թե երկրորդ ուժի կարգավիճակ ստացած ուժի ղեկավարը ավարտվել է:

3 տարի առաջ Քոչարյանի որդիները մեծ դժվարությամբ էին 30 հոգի գտնում, որ դատարանի դիմաց բղավեին՝ «Քոչարյան հերոս»: Մի քանի օր առաջ նա 30 հազարանոց հանրահավաք կազմակերպեց, և բացարձակ երկրորդական է, թե ինչ ճանապարհով այդքան մարդ հավաքեց:

Բագրատյանի ռազմատենչ հայտարարություններն ավելի շատ ուղղված են Փաշինյանին, քան Քոչարյանին: Բագրատյանը հանգրվանել է ՔՊ ցուցակի 6-րդ տասնյակում ու նման պնդումներ է անում, որպեսզի Փաշինյանը մանդատ բաժանելուց հանկարծ իրեն չանտեսի:

ՎԱՐԿԱՆԻՇ

   1075 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ