...

Նոր պատմություն՝ հին փաթեթավորմամբ

Նոր պատմություն՝ հին փաթեթավորմամբ

ՔՊ խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում փոփոխություն կատարելու վերաբերյալ նախագիծ է ներկայացրել, ըստ որի՝ համայնքի ղեկավարի կողմից պարտականությունների կատարումը 1 ամիս անհնար լինելու դեպքում համայնքապետի պաշտոնակատար կարող է նշանակվել համայնքի ղեկավարի տեղակալը, իսկ պաշտոնը թափուր լինելու պարագայում մարզպետը նշանակում է համայնքի ղեկավարի պաշտոնակատար։

«ՉԻ». Այսինքն՝ անկախ նրանից, որ ՏԻՄ վերջին ընտրություններում Գորիսում հաղթանակ էր տարել «Առուշ Առուշանյան» դաշինքը, եթե այս օրենքի նախագիծը կյանքի կոչվի, կալանքի տակ գտնվող Առուշ Առուշանյանը չի կարող Գորիսի քաղաքապետ լինել, նրա փոխարեն Գորիսի համայնքապետ կնշանակվի կամ նրա տեղակալներից մեկը, կամ տեղակալի պաշտոնը թափուր լինելու դեպքում մարզպետը կնշանակի այլ անձի՝ իր հայեցողությամբ։

Ստացվում է, որ ընդամենը մի մարդու հարցերը լուծելու համար մի ամբողջ օրենք են փոխում: 

Սա մեզ հիշեցրեց քոչարյանական ժամանակների մի իրադարձություն: Երբ Քոչարյանի հրահանգով ձերբակալվեց Կալանավայրերի վարչության նախկին պետ Մուշեղ Սաղաթելյանը, որը հանդգնել էր նրան մեղադրել 1999թ. հոկտեմբերի 27-ի կազմակերպման մեջ, դա խիստ բացասաբար ընդունեցին նրա հարազատ՝ Շիրակի մարզի Ձորակապ գյուղի բնակիչները: Ու 2003 թվականի նախագահական ընտրություններում, Ձորակապ գյուղում Քոչարյանը ստացավ 0 ձայն: Զրո: Եթե ճիշտ ենք հիշում, մոտ հազար ընտրողից: Չնայած ձորակապցիներին սպառնացել էին, շանտաժի ենթարկել, ինչ ասես, չարեցին, օգուտ չտվեց:

Դրանից հետո Քոչարյանը որոշեց վրեժխնդիր լիներ ձորակապցիներից: Որոշեցին մի ամբողջ օրենք փոխել, Ձորակապ համայնքը միացնել Մարալիկին, որ այլևս այդպես չխայտառակվի:

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ