...

Սևերես թողեց

Սևերես թողեց

ՌԴ Պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինը «Խոսում է Մոսկվան» ռադիոկայանի եթերում ասել է, որ 2021թ.-ի ընտրություններից առաջ Հայաստանի ընդդիմությունը դիմել էր ՌԴ-ին՝ խնդրելով աջակցել իրենց, բայց ռուսական կողմը հրաժարվել էր:

«Մենք ասացինք՝ ի՞նչ եք ասում, ոչ մի դեպքում։ Փաշինյանը 2020 թվականի նոյեմբերի 9-ին Ղարաբաղում պատերազմը կանգնեցնող պայմանագիրը ստորագրած երեք կողմերից մեկն է։ Եթե նա չլինի, ապա նորից ռազմական գործողություններ կսկսվեն, մեզ կներքաշեն», ասել է ռուս գործիչը:

«ՉԻ». Ու այսպիսի գյոզալ մարդու մուտքը Հայաստան այս իշխանություններն արգելել են: Նվեր է արել ձեզ: 

Իբր այս ընդդիմության խնդիրները քիչ էին, հազիվ է շնչում, մի հատ էլ Զատուլինն է թիկունքից խփում: 

Այն էլ էն ընդդիմությանն է «պադստավկա» անում, որն իրեն միշտ մեծարում է, երբ ինքը Հայաստան էր գալիս, Քոչարյանը վազելով գնում, կողքին էր նստում՝ որպես ախպերության և հարգանքի նշան: Չէ, էս մեկը մի քիչ չափազանցրեցինք. գնում կողքին էր նստում, որ յանի տեսեք՝ Ռուսաստանն ինձ աջակցում է, «Զատուլինա վիդել»: 

Այնպես որ, հիմա ուզած-չուզած, ընդդիմությունն էլ պիտի Զատուլինի մուտքը Հայաստան արգելի: Կամ էլ նրա Տելեգրամ-ալիքը բլոկ անի: Ախր շատ նագլի բան արեց:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   382 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ