...

Սա էլ հո մեդիատեռոր չի՞

Սա էլ հո մեդիատեռոր չի՞

Հայրենիքի փրկության շարժման իրավական հանձնախումբը հայտարարություն է տարածել, որում մասնավորապես նշվում է. «Նոյեմբերի 9-ին ստորագրված կապիտուլյացիայի հայտարարության առաջին կետի համաձայն. «Ադրբեջանական Հանրապետությունը և Հայաստանի Հանրապետությունը, այսուհետ՝ Կողմեր, կանգ են առնում իրենց զբաղեցրած դիրքերում»։

Հայտարարության մեջ Ադրբեջանին հանձնվող տարածքները ներկայացվում են հայտարարության բացառապես 2-րդ և 6-րդ կետերով, ուր խոսքը գնում է միմիայն Ակնայի (Աղդամ), Քարվաճառի (Քելբաջար) շրջանների և Քաշաթաղի շրջանի Բերձորի հատվածի (Լաչինի նախկին շրջան) հանձման մասին:

Այս հայտարարության մեջ որևէ կետում անգամ ակնարկ չկա Կուբաթլիի և Զանգելանի նախկին շրջանների ամբողջական հանձնման մասին, ընդ որում նոյեմբերի 10-ի դրությամբ պահպանվում էին այդ շրջաններից որոշակի մասեր և կարևորագույն դիրքեր, որոնք երաշխավորում էին Սյունիքի, այդ թվում` Գորիս-Կապան ավտոճանապարհի և Կապան քաղաքի հարակից գյուղերի անվտանգությունը:

Դավաճանի կողմից Կուբաթլիի և Զանգելանի նախկին շրջանների ամբողջական հանձնումը, որը ակնհայտ դուրս է կապիտուլյացիայով ստանձնած պարտավորությունների շրջանակից, վկայում է, որ այս դավաճանական ռեժիմը փորձում է ոչ միայն խայտառակ ձևով մեկընդմիշտ փակել Արցախի հարցը, այլև կախվածության մեջ դնել Հայաստանի Հանրապետության անվտանգությունը Ադրբեջանի քմահաճույքից՝ հանձնելով Զանգելանի և Կուբաթլիի նախկին շրջաններից մնացած հատվածները, որոնք Սյունիքի անվտանգության երաշխիքներ էին, մինչդեռ նման պահանջ անգամ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ չկար։

Սա ոչ այլ ինչ է, քան պետական դավաճանության հերթական բացահայտ դրսևորում»:

«ՉԻ». Այս 17 ուժերը մեր աչքի լույսը չեն, բայց նրանց հայտարարության մեջ առկա հարցադրումներին իշխանությունները որևէ բացատրություն չեն տվել: Առավելագույնը, ինչ ասել են, այն է, որ Հայաստանի տարածքից որևէ զիջում չի լինելու: Դե, փառք աստծո:

Բայց խոսքը Հայաստանի տարածքի մասին չէ: Այլ, որ նոյեմբերի 9-ին ստորագրված հայտարարության մեջ իսկապես խոսք չի գնացել Ղուբաթլուի և Զանգելանի շրջանների ամբողջական հանձնման մասին, առավել ևս՝ Զանգեզուրին հարակից բարձունքները զիջելու մասին: 

Սա էլ հո մեդիատեռոր չի՞, որ ընդդիմությանը մեղադրես, թե ապատեղեկատվություն են տարածում կամ խուճապ: Սա կոնկրետ փաստ է, որին տրամաբանական պարզաբանում չի տրվել:

Ոչ ոք չի ասում, որ Զանգելանի ու Ղուբաթլուի շրջանները մեզ են մնալու: Հասկանում ենք, որ դրանք պետք է հանձնվեն Ադրբեջանին: Բայց ոչ նոյեմբերի 9-ի համաձայնության շրջանակներում: Դա պետք է հետագա բանակցությունների առարկա դառնար, նոր ժամանակացույց կազմվեր, ճանապարհային քարտեզ ձևավորվեր: Բա դրա դիմաց Ադրբեջանն ի՞նչ զիջումներ է անում: Ճանապա՞րհ է բացում, Հադրութի շրջա՞նն է վերադարձնում: Եթե մի բան տալիս ես, դրա դիմաց պետք է մի բան էլ դու ստանաս: Հայաստանը կամ Արցախը ի՞նչ են ստացել: Էս միակողմանի զիջումներով ո՞ւր ենք հասնելու:

ՎԱՐԿԱՆԻՇ

   1025 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ