...

Գուցե խոստովանեն, թե ինչպես տապալեցին Հայրենիքի փրկության գործը

Գուցե խոստովանեն, թե ինչպես տապալեցին Հայրենիքի փրկության գործը

«Հրապարակ» թերթը գրում է, որ նոյեմբերի 11-ին «Հայաստան» դաշինքը նախատեսել է հանրահավաք կամ «այլ մասշտաբային» միջոցառում իրականացնել։ Այս ծրագրերը նախնական են և հնարավոր է, որ դեռ փոփոխություններ կրեն:

«ՉԻ». Չէ, ինչո՞ւ փոխեն: Շատ էլ ճիշտ կանեն՝ այդ օրը հավաքվեն: Գուցե ազնվություն ունենան ու հրապարակային ասեն, թե ինչու և ինչպես տապալեցին Հայրենիքի փրկության գործը: Վազգեն Մանուկյանին էլ թող խոսք տան, թող պատմի, թե ինչպես իրեն դարձրին քավության նոխազ, հասարակական հեգնանքի օբյեկտ:

Գուցե ընդունեն, որ սխալ էր պատերազմի արհավիրքների ֆոնին խորովածներ անելն ու Բաղրամյան պողոտայում համերգներ կազմակերպելը:

Գուցե ընդունեն, որ չէր կարելի հենվել քրեական տարրի վրա, ուղիղ եթերում գողանալ որևէ մեկի օծանելիքը և ժամացույցը՝ դրանով իրենցից վանելով հասարակության մի ստվար հատվածի:

Գուցե ընդունեն, որ սխալ էր հարթակ տրամադրել պրոդյուսեր Արմեն Գրիգորյանին, քանի որ խիստ էմոցիոնալ հոգեվիճակում գտնվող մարդը կարող է վիրավորել հանրահավաքին չեկած մարդկանց և դրանով է՛լ ավելի վանել նրանց:

Հ.Գ. Զուր հույսեր են. կգան ու կրկին կբղավեն՝ դավաճան, կապիտուլյանտ և հողատու: Եվ կլսեն պատասխանը՝ կապիտուլյանտը, դավաճանը և հողատուն դուք եք:

ՎԱՐԿԱՆԻՇ

   627 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ