...

Կիսվեք ձեր փորձով

Կիսվեք ձեր փորձով

«Հրապարակ» թերթը հարկ է համարել անդրադառնալ ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանի ընտանիքում առկա քաղաքական տրամադրություններին: Թերթը հատուկ նշել է, որ փոխխոսնակի հայրը չի անդրադառնում որդու շեֆին՝ Փաշինյանին, իսկ ահա նրա կինը մեծ ջերմեռանդությամբ ամեն օր քննադատում է նրան ֆեյսբուքում:

Օրինակ էլ են բերել. Գևորգ Էմին-Տերյանի հետևյալ գրառումը. «Ոնց եմ սիրում, երբ Նիկոլը պատմում է իրենց ընտանիքում հայտնաբերված վարակներից», որին Ծովիկ Քասաբյանը մեկնաբանել է. «Ի՞նչ են հայտնաբերել: Սիֆիլի՞ս»:

«ՉԻ». Ինչ խոսք, արժանի դիտողականություն:

Բայց վատ չէր լինի, եթե սեփական ընտանիքը նույնպես այսպես մանրակրկիտ դիտարկվեր:
Զոքանչը առավոտից-երեկո ինչ ասես գրում է իշխանությունների և մասնավորապես Նիկոլի մասին: Նույնը անում է Աղվան Վարդանյանը:

Ալեն Սիմոնյանը, օգտագործելով նույն «Հրապարակ» թերթի բառապաշարը, կրծքով, հոգով, ողջ մարմնով պաշտպանում է իշխանություններին և իր առաջնորդին: Նույնը անում է Սիմոնյանի կինը՝ իր Freenews կայքով:

Մի կարևոր նրբություն ևս: Ալեն Սիմոնյանը, անդրադառնալով այս շատ նուրբ թեմային, ասել է՝ ես հպարտանում եմ իմ հարազատներով:

Հիմա լավ կլինի, եթե Ալեն Սիմոնյանը կամ զոքանչը կիսվեն իրենց փորձով, թե ինչպես են այսքան տարբեր քաղաքական հայացքներ ունենալով՝ կարողանում պահպանել ընտանեկան ջերմությունն ու խաղաղությունը: Ռուբեն Ռուբինյանին հաստատ պետք կգա:

ՎԱՐԿԱՆԻՇ

   1439 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ