...

Ինչո՞ւ են ծաղրում փեսային

Ինչո՞ւ են ծաղրում փեսային

«Հրապարակ» թերթը գրել է. «Մեզ ասացին, որ վերջին շաբաթներին անգամ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին չի վստահում, որովհետև մամուլում գրվել է, որ ռուսները նրան են տեսնում վարչապետի պաշտոնում, և Հայաստանում ռուսական ազդեցության շրջանակներին ասվել է` աջակցեք վերջինիս: Երեկ երեկոյան Փաշինյանը վերջապես հանդիպեց թիմակիցների հետ․ նա ԱԺ էր եկել՝ ՔՊ խմբակցության հետ քննարկելու իրավիճակը»։

«ՉԻ». «Մեզ ասացին»-ը մոտավորապես այսպիսի իրավիճակում է եղել. Ալեն Սիմոնյանը երեկոյան տուն է վերադարձել, տանեցիների առաջարկին, որ հաց ուտի, հրաժարվել է, նրանք հարցրել են պատճառը, խորհրդարանի խոսնակն էլ տխուր ձայնով ու հայացքը վերև ուղղելով ասել է՝ այլևս չի վստահում:

Տեսնես «Հրապարակը» ի՞նչ մամուլ է կարդում, որ տեսել է, թե իբր գրել են՝ ռուսները հրահանգել են աջակցել Ալեն Սիմոնյանին: Եթե անգամ եղել է նման հրապարակում, ապա դրա խորագիրը հաստատապես եղել է՝ «Սատիրիկոն»:

Մամուլը ուրիշ բան է գրել: Գրել է, որ Ալեն Սիմոնյանի այցը Ռուսաստան ուղեկցվել է տհաճ միջադեպերով: Օրինակ՝ ՌԴ արտգործնախարարը բավական ուշ է ժամանել ՀՀ խորհրդարանականների հետ հանդիպմանը, հանդես է եկել հայտարարությամբ և չի լսել հայկական կողմի պարզաբանումները:

Ռուսների ուղեղում կարող է ծնվել գաղափար, որ պետք է հայերին ստիպել հրաժարվել կրոնից, բայց Ալեն Սիմոնյանին Հայաստանի ղեկավարի պաշտոնում տեսնել՝ ոչ: 

Եթե Նիկոլ Փաշինյանը նեղացրել է փեսային, պարտադիր չէ նման հրապարակումներով պատասխանել: Փեսայի համար դրանից կարող է ավելի վատ լինել:

ՎԱՐԿԱՆԻՇ

   917 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ