...

Զոքանչը ճիշտ է

Զոքանչը ճիշտ է

«Հրապարակ» թերթը գրում է. «Նորմալ մարդիկ հերթով հեռանում են իշխանությունից, նորագիրների մեջ գնալով շատանում են ժամանակին տարբեր սկանդալների մեջ հայտնված, ծույլ, անպիտան, վարկաբեկված անձինք»։

«ՉԻ». Իսկապես, հնարավոր չէ չհամաձայնել: Օրինակ՝ Արարատ Միրզոյանը հեռանում է, իսկ նրան գալիս է փոխարինելու Ալեն Սիմոնյանը:

Լրատվամիջոցի փեսա Ալենը վերը նշված որակումներից միայն ծույլ լինելը կարող է վիճարկել ու նեղանալ զոքանչից: Մնացածի մասով զոքանչը այնքան փաստեր կհիշի, որ փեսան կարող է խորը ընկճախտի մեջ հայտնվել:

Ինչ-ինչ, բայց ծույլ չէ. հեղափոխությունից հետո առաջինը վազեց քաղաքապետարան: Ճիշտ է՝ չստացվեց, բայց ծուլության մեջ մեղադրել չի կարելի: Համ էլ՝ առաջինն է իր հզոր կրծքավանդակը դեմ տալիս, երբ ինչ-որ մեկը համարձակվում է թթու խոսք ասել Նիկոլի հասցեին:

Խորհրդարանական համակարգ ունեցող երկրներում խորհրդարանի խոսնակը երկրորդ կամ երրորդ բարձրագույն պաշտոնն է, և չի կարելի չհամաձայնել մտահոգության հետ, որ այն կզբաղեցնի ժամանակին տարբեր սկանդալների մեջ հայտնված, անպիտան, վարկաբեկված մեկը:

 

ՎԱՐԿԱՆԻՇ

   1549 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ