...

Շատ ճիշտ է արել Ալենը

Շատ ճիշտ է արել Ալենը

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Հոկտեմբերի 3-6-ը նախատեսվում է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի առաջին պաշտոնական այցը Ռուսաստան՝ Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի հրավերով։ Ուշագրավ է, որ Ալեն Սիմոնյանը մոտ 20 հոգանոց պատվիրակության կազմում չի ընդգրկել որևէ ընդդիմադիր պատգամավորի` միակուսակցական պատվիրակություն է մեկնում։

Թե ինչու ընդդիմադիրներ չեն ընդգրկվել, ԱԺ նախագահի խոսնակ Ծովինար Խաչատրյանն ասաց․ «Քանի որ սա պաշտոնական այց է` հրավիրված է ԱԺ նախագահը, պատվիրակության կազմն էլ ինքն է որոշել»: Ի դեպ, խոսնակը ևս պատվիրակության կազմում է»:

«ՉԻ». Իսկապես, սա ի՞նչ ձև է: Հրավերը եկել է Ալեն Սիմոնյանի անունով, ում կցանկանա, նրան էլ կտանի:

Համաձայնվեք, որ շատ դժվար կլիներ Մոսկվա տանել Սեյրան Օհանյանին, Արթուր Ղազինյանին, Աննա Մկրտչյանին, Վահե Հակոբյանին և մյուս ընդդիմադիրներին:

Պատկերացրեք մի պահ, որ Օհանյանը նյարդայնանում է ռուսների պահվածքից ու շիշ է շպրտում, իսկ Աննա Մկրտչյանը նույն ռուսների պահվածքը Կովկասում անվանում է կապիտուլյացիոն: Ի՞նչ պետք է անի խեղճ Ալենը, Հայաստանի խորհրդարանը չէ, որ արագ ՊՊԾ գնդին օգնության կանչի:

Մատվիենկոյի հետ առաջին հանդիպումն է: Ոչ ոք խնամախոսության չի գնում կռվարար բարեկամների հետ, նրանց հնարավորինս հեռու են պահում, որ խայտառակ չլինեն: Այնպես որ՝ Ալեն Սիմոնյանը շատ ճիշտ որոշում է կայացրել, սեփական վարսավիրին, «ախռանիկին» ու վարորդին կարելի է ներկայացնել իբրև խորհրդարանական պատվիրակության անդամներ. ռուսների համար առանձնապես բան չի փոխվելու:

ՎԱՐԿԱՆԻՇ

   1036 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ